Կոնստանտին Տեր-Նակալյան. Արդրբեջանական ագիտպրոպը էլ չգիտի` ինչ հայտարարի




Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանական ագիտպրոպը էլ չգիտի` ինչ մի նոր բան հայտարարի, որից մենք կվախենանք ու Ստեփանակերտի օդանավակայանը չենք շահագործի։ Ինքնաթիռները խփելու սպառնալիքներից հետո սպառնացին, որ մեզ միջազգային ատյաններում դատի կտան, այն էլ պարզվեց, որ ներքին չվերթների համար միջազգային կառուցների «Դաբրո» պետք չի։ Հիմա էլ վերջին անգամ դիմել են տրադիցիոն դարձած Թուրքիայով վախեցնելուն՝ հայտարարելով, որ Թուրքիան կփակի իր օդային սահմանը։ Նախ, սա դեռ փաստ չէ, այլ ընդամենը Ադրբեջանական APA-ի հայտարարություն, որը շատ հանգիստ կարող է պարզվել, որ ապատեղեկատվություն է, հետո էլ, մեծ հաշվով, ջհանդամ թե չի փակի, փակելուց դարդ չի...»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը և մատուցման ձևը, այդ թվում` լեզուն: