Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նոր աղբավայր է նախատեսվում կառուցել Նուբարաշենում (audio)

Նոր աղբավայր է նախատեսվում կառուցել Նուբարաշենում (audio)
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նոր աղբավայր է նախատեսվում կառուցել Նուբարաշենում (audio)

Երևանի ավագանին հերթական նիստին քննարկել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նոր աղբավայրը նախատեսվում է կառուցել Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյան

-Աղբավայրի առաջին գոտին շահագործման հանձնելուց հետո նախատեսվում է գործող աղբավայրերի փակման և վերականգնողական աշխատանքների իրականացում: Սրանք տարբեր վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքներ են, որոնք արդեն մեկնարկել են և շարունակական բնույթ են կրում :


Նոր աղբավայրի ստեղծման անհրաժեշտությանն է անդրադարձել բնապահպան Կարինե Դանիելյանը:

-Դա բացարձակ անհրաժեշտություն է Երևանի համար և ինչքանով որ ես տեղյակ եմ ,պետք է աշխատեն, որ համապատասխանի ընդունված ստանդարտներին, բայց նաև հին աղբավայրը պիտի ինչքան հնարավոր է կարգի բերվի: Ճապոնացիների հետ մի ծրագիր էին անում գազը ստանալու, կիսատ մնաց, իմ կարծիքով, հիմա փորձում ենք շարունակել այդ ծրագիրը, որ աղբավայրի անվտանգությունը ապահովվի:

Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի, եթե աղբը վերամշակման չի ենթարկվում, որքան ուզում են աղբավայրեր բացեն, միևնույն է, խնդրին լուծում չի տրվում: 

-Եթե չմշակված մի աղբավայրի կողքը բացվում է մի նոր աղբավայր ու ոչ մի բան չի արվում այդ աղբը մշակելու համար, ապա ես գտնում եմ , որ դա շատ լուրջ խնդիր է դառնում Հայաստանի համար: Մենք ամբողջ Հայաստանում ունենք բազմաթիվ աղբավայրեր, որոնք ո'չ մշակման են ենթարկվում , ո'չ որևէ փոփոխություն է այնտեղ լինում: Մի փոքր տեղ կա , որտեղ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ վերամշակման է ենթարկվում, բայց դա շատ փոքր մասն է կազմում, և ես ուղղակի սարսափում եմ, երբ որ մտածում եմ, որ Սովետաշենում մի նոր մեծ աղբավայր պետք է բացվի , անհրաժեշտությունը, իհարկե, կա աղբավայրի, ոչ մի խոսք, մենք տեսնում ենք, որ մեր քաղաքում անընդհատ աղբամանները լիքն են, մենք լուրջ խնդիր ունենք աղբի տեղափոխման ,աղբավայրերի հետ կապված : Եթե մենք բացում ենք նոր աղբավայր, ապա պետք է մտածենք, թե ինչ անենք այդ աղբի հետ : Աղբն ինքն իրենից ներկայացնում է շատ մեծ ռեսուրս, որը պետք է երկրի կողմից օգտագործվի, բայց մեզ մոտ չի օգտագործվում: Հա, այս մեկն էլ բացեցինք, հետո, որ տեղ չլինի մի հատ էլ ենք բացելու՞: 


Նշենք, որ աղբի տեսակավորման ու վերամշակման, ապա նաեւ տնտեսության մեջ կիրառելու մշակույթը մեզանում դեռևս չի զարգանում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan