Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նոյեմբերից նոյեմբեր. հայկական ուղղաթիռից՝ ռուսական ինքնաթիռ. «Հետախույզի օրագիրը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Երբ հայկական ուղղաթիռը անցած տարի այս ժամանակ խփվեց, ոչ մենք արժանի պատասխան տվեցինք, ոչ էլ մեր դաշնակից ռուսը ՝ ՀԱՊԿ-ն: Սա թուրքերի աչքից չվրիպեց: Ես անկեղծորեն ցավում եմ զոհված օդաչուի և զինվորի համար, բայց ռուսներին տեղն է՝ թող իմանան՝ ինչ բան է թուրք զինելը: Մի օր իրենց դեմ է օգտագործվելու:

Հաղորդման սղագրություն

Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ և մեզ դիտողներ: Եթերում է «Հետախույզի օրագիրը», ես Վովա Վարդանովն եմ: Վերջին շաբաթների ընթացքում, երբ մեր հաղորդման կրկնություններն էին գնում, բավականին աշխույժ նոյեմբեր ամիս ունեցանք: Նոյեմբերը համարվում է հայկական հետախուզության ամիս, որովհետև նոյեմբերի 5-ին հետախուզության օրն է, որն այս տարի տոնեցին նոյեմբերի 7-ին: Ցավոք, նոյեմբերի հետ կապված նաև վատ օր կա հիշելու. նախորդ տարի, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի 12-ին խփեցին ուղղաթիռը, մեր տղաները զոհվեցին, և զոհվածների աճյունների կամ այն, ինչ որ մնացել էր հանելու համար, հայկական հետախուզության շնորհիվ վերադարձվեց:
Հիմա ռուսական բանակի գլխին եկավ այն, ինչ մեր գլխին էր եկել մեկ տարի առաջ: Այն ժամանակ մենք ասում էինք՝ իսկ ո՞ւր է ОДКБ-ն, ինչո՞ւ է Ռուսատանի կառավարությունը մեզ դաշնակից: Ռուսաստանը երևի հաշվի չի առնում, որ միայն հիմարն է սեփական փորձով սովորում. նրանք պիտի հաշվի առնեին մեր՝ թուրքերի հետ շփվելու դառը փորձը: Ի վերջո, տարբերություն չկա՝ մերձկասպյան թուրք, օսմանյան թուրք. թուրքը մնում է թուրք, մեկը՝ մի քիչ ավելի գրագետ, մյուսը՝ մի քիչ անգրագետ, ինտելիգենցիա, ռամիկ՝ ինչ ասես՝ կա նրանց մեջ, բայց, ի վերջո, նրանք թուրք են՝ քրիստոնյայի արյանը կարոտ: Ի՞նչ եմ ուզում ասել. եթե Ռուսաստանն այն ժամանակ շատ ջղային արձագանքեր իր դաշնակցի` իմիջիայլոց, այս տարածաշրջանում միակ պաշտոնական դաշնակցի, ուղղաթիռը խփելուն, հիմա մյուս՝ օսման թուրքը, որը, ճիշտ է, շատ ավելի մեծ է, բայց նույն թուրքն է, կմտածեր՝ եթե Ռուսաստանը այսպիսի աղմուկ է բարձրացրել իր դաշնակցի համար, ուրեմն եթե իր ինքնաթիռը խփենք, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի: Էրդողանը 2-3 անգամ ավել կմտածեր և, ամենայն հավանականությամբ, այդ քայլին չէր գնա: Ռուսաստանը, լինելով մեր դաշնակիցը և միաժամանակ օսմաններից մեզ ապահովող երաշխավորը, լուրջ կացության մեջ է հայտնվել: Փորձենք վերլուծել, տեսնել՝ ինչ է ստացվում նրանց մոտ: Նոր է այդ ամենը տեղի ունեցել՝ երկու օր է: Երկու օրվա ընթացքում Ռուսաստանը, բնականաբար, պատասխան հարված չէր հասցնի: Խոսակցություններ են լսվում, թե Ռուսաստանը պատասխան չի էլ տա. չեմ կարծում: Առաջին հերթին՝ մոտ 10 օր նրանց պետք է լինելու, որ զբոսաշրջիկներին հանեն Թուրքիայից, չարթերներն ընդհանրապես փակված են՝ այլևս Ռուսաստանից զբոսաշրջիկ չի գնում Թուրքիա: Դա ի՞նչ է նշանակում. զբոսաշրջիկների չգնալը խոսում է նրա մասին, որ ռուսը լավ հասկանում է, թե ում հետ գործ ունի, և եթե զբոսաշրջիկը գնար Թուրքիա, նա կլիներ թուրքական կառավարության կամ կառավարության կողմից ղեկավարվող ամբոխի պատանդ: Կարող էին պատանդ վերցվել, կարող էին պայթյուններ լինել. ինչ ասես՝ կարող էր լիներ, անգամ կենդանի վահան կարող էին ստեղծել ռուսներից, բերեին, շարեին այն հատվածներում, որտեղ ռուսական պատասխան հարված է սպասվում: Կարճ ասած՝ մոտ 10 օր սպասել է պետք: Դրանից բացի պետք է հաշվի առնենք, որ ռուսական հակաօդային ուժերի հնարավորությունները բավականին լուրջ են, կարելի է ասել՝ շատ լուրջ են: Դեռ 1945 թ., երբ ԱՄՆ-ը Ճապոնիայի վրա երկու միջուկային ռումբ գցեց, դեռևս այդ ժամանակից խորհրդային և հետագայում արդեն ռուսական կառավարությունը սկսեց մեծ ուշադրություն դարձնել հակաօդային պաշտպանությանը: Պետք չի մոռանալ նաև, որ տանկային ամենամեծ բախման ժամանակ, որ եղել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում (կարծեմ՝ հունիսի 23-28, միգուցե, մի քիչ ավել), քանակով գերմանացիներին չզիջող սովետական տանկերը պարտվեցին, որովհետև սովետական օդուժը ոչնչացված էր, և գերմանացին իշխում էր վերևից: Դրան էլ գումարվում է ատոմային ռումբի գործոնը, և շատ հասկանալի է դառնում, թե ինչի պատճառով դեռ խորհրդային ղեկավարությունը ներկայիս ռուսական ղեկավարության նման մեծ ուշադրություն է դարձրել հակաօդուժին՝ ըստ նրանց ներկայացրածի, իր կազմում ունի С-400-ներից և С-500-ներից: Պատկերացնո՞ւմ եք՝ С-300-ը մեզ միանգամայն հանգստացնում է, մենք համոզված ենք, որ Հայաստանի օդն անխոցելի է հակառակորդի համար՝ թե այն կողմի թուրքերի, թե՝ այս կողմի, իսկ ռուսն արդեն С-400 ունի մասայական քանակով, և C-500-ն արդեն մատակարարում է զորքեր: Կարճ ասած՝ մոտ երկու շաբաթ կտևի, իմ կարծիքով, մինչև С-400-ը հայտնվի Սիրիայի տարածքում՝ ռուսական ինքնաթիռների բազայում և ապահովի ինքնաթիռների շարժը Սիրիայի տարածքով: Երբ С-400-ները հայտնվեն Սիրիայում, հաշվի առնելով դրա տեխնիակական հնարավորությունները, Թուրքիայում ոչ մի ինքնաթիռ մինչև մոտավորապես Հայաստանի սահմանները չի կարողանալու թռչել առանց խոցվելու վտանգի ենթարկվելու: Պատկերացնո՞ւմ եք՝ այդ С-400-ը կարող է խոցել Սիրիայից գրեթե մինչև այսօրվա ՀՀ-ը: Մինչև С-400-ը չլինի, ռուսն ակտիվ գործողություններ չի անի: Դա, իմ կարծիքով, պատասխանի ձևերից մեկն է, որով սահմանափակվելու է թուրքական օդուժի գործունեությունը: Ոչ պակաս լուրջ, բայց արդեն ոչ մարտական պատասխան լինելու է տնտեսական կապերի խզումը. ճիշտ է՝ ռուսներն այնտեղ ատոմակայանի կառուցման մեջ արդեն մի քանի մլրդ ներդրել են, բայց այստեղ արդեն գումարի հարց չէ. դա ռազմաքաղաքական, ստրատեգիական նշանակություն ունեցող հարց է: Եվ Ռուսաստանի կառավարությունը կարող է հանգիստ ուշադրություն չդարձնել մի քանի մլրդ դոլարի կորուստի վրա և իր շահն առաջ տանել՝ կորուստներ կրելով: Թուրքական կառավարությունը և Թուրքիայի Հանրապետությունը դրան դեմ ոչինչ անել չի կարող. լավագույն դեպքում կարող է հրաժարվել ռուսական գազից, որը Թուրքիայի բնակչությանը կբերի մութ ու ցուրտ տարիներ, քանի որ Թուրքիա մտնող գազի կեսը ռուսական է, կոչվում է “Голубой поток”, այն ինձ դուր է գալիս, որովհետև այդ թուրք-ռուսական դաշինքն ու խաղերը շատ “Голубой поток” էր: Նրանք մոռացել էին, թե ում հետ գործ ունեն և հիմա դրա համար պատասխան են ստանում՝ մեր դաշնակիցները: Ճիշտ է, ես առհասարակ չեմ սիրում չարախնդալ, որովհետև զինվորներ են սպանվել՝ ոչ միայն մեկ օդաչու, այլև մեկ դեսանտավոր է սպանվել, որը գնացել էր փրկարարական գործողություններ կատարելու, բայց որ ռուսն արժանի է, դա միանշանակ է: Թող իմանա՝ ով է իր բարեկամը, ով նրա լավը երբեք ոչ թե չի ուզում, այլ չի մարսի և ամեն ինչ կանի, որ ռուսը երբեք հաջողություններ չունենա այս տարածաշրջանում:
Ռուսական պատասխանը բացի թուրքական օդուժի գործունեությունը սահմանափակելուց կտեղափոխվի նաև այն դաշտ, որտեղ ռուսը մինչ այդ մեծ ակտիվություն չէր ցուցաբերում՝ նա խփում էր նուսրայականներին, տարբեր տեռորիստների՝ Հյուսիսային Կովկասից, բայց չէր խփում թուրքալեզու ծայրահեղականներին, նկատի ունեմ՝ թուրքմեններին, որոնք, ըստ էության, մաքուր թուրք են, ուղղակի սահման գծելիս հայտնվել են Սիրիայի տարածքում: Նրանք մտածում էին՝ դե, թուրքերը մեր ախպերներն են, սրանք էլ այդ թուրքերի ձագերն են, և այդ պատճառով չէր խփում: Արդյունքում թուրքը կստանա հարված նաև այդ կազմակերպությունների և զինված ուժերի ուղղությամբ, որոնք բաղկացած են թուրքմեններից՝ այդ սիրիաբնակ թուրքերից:
Շատ լայնածավալ հարվածներ կհասցվեն նավթային խաղերին, որի արդյունքում Թուրքիայի կառավարության որոշ ներկայացուցիչներ՝ Էրդողանի որդին, գեներալներ և շատ այլ մարդիկ խառնված են դրան, հսկայական գումարներ են վաստակում այդ «Իբլիսական պետության» (իբլիսը մուսուլմանական մշակույթում սատանան է): Ռուսը կհարվածի նաև դրան:
Իսկ հիմա փորձենք հասկանալ՝ թուրքն այդքանը չէ՞ր հասկանում, Էրդողանը չէ՞ր հասկանում, որ իր որդին մի քանի նավթատար նավ ունի, հսկայական փողեր են աշխատում, անգամ ասում են՝ Քրդստանով ինչ-որ ձևով խողովակ են անցկացրել, և ոչ միայն նավթատար մեքենաներով է գնում, այլև՝ նավթամուղ խողովակով: Եվ նրանք այդ հսկայական գումարներից հրաժարվելո՞ւ էին. չեմ կարծում: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ փոխհատուցումներ են առաջարկվել. դա կլինի թե՛ հողի տեսքով, օրինակ՝ Սիրիան կմասնատենք, և այդ հյուսիսային հատվածը, որտեղ թուրքմեններն են բնակվում, մի քիչ ավելի հարավում հայերն են բնակվում՝ Քեսաբ, Լաթաքիա, և այլն. այդ ամենը, հավանաբար, խոստացել են թուրքերին: Հավանաբար, խոստացել են թուրքերին, որ քրդերին էլ չեն օգնելու, որովհետև քրդերն այս պահին համարվում են ոչ միայն Ռուսաստանին և Սիրիային դաշնակից՝ պայքարելով մանր ու խոշոր տեռորիստական կազմակերպությունների դեմ, այլև՝ արևմուտքի դաշնակիցներն են: Փաստորեն, քրդերը դառնում են անպաշտպան, որովհետև նրանք, առնվազն, արևմուտքի օգնությունից կզրկվեն: Իզուր չէ, որ այդ արաբական և այլ տեռորիստական կազմակերպությունների դեմ պայքարին հենց Թուրքիան միացավ, սկսեց քրդերին հարվածել. նրանց գլխավոր թշնամին այդ տարածաշրջանում ոչ ռուսն է, ոչ սիրիացին է, ցավոք, ոչ էլ՝ մենք, որովհետև մենք 100 տարի առաջ այնպիսի հարված ենք ստացել, որ չենք կարող Թուրքիայի համար լիիրավ հակառակորդ լինել՝ գոնե ռազմական տեսանկյունից, իսկ քուրդը շատ լուրջ հակառակորդ է: Եվ այդ հակառակորդին օգնություններից զրկել նման խոստումի դիմաց, կարող էր ռուսական ինքնաթիռը խփվել՝ Էրդողանի կամ մեկ այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյայի հրամանով:
Եվ այսպիսի մի հարց էլ կա, որը վերջին երկու օրվա ընթացքում շատ փորձագետներ և մեկնաբաններ հաշվի չեն առնում. չէ՞ որ Թուրքիայում այսօր ռազմական նախարարությունը և էլիտան թուլացել են: Քեմալ Աթաթուրքի ժամանակներից առ այսօր թուրքական բանակը շատ մեծ դեր էր խաղում, անգամ իրենց ֆինանսավորման առանձին աղբյուրներն ունեն՝ բյուջեից անկախ. դա սկսել է ձևավորվել 60-70-ական թթ. և իր վերջնական տեսքը ստացել է 80-ական թթ.: Եվ բանակը հիմա բավականին լրջորեն թուլացած է: Էրդողանի կուսակցությունը «Մուսուլման եղբայրների» մի մասնաճյուղն է, և եթե նախկինում դրանց նման դեպի մուսուլմանություն ցանկացած միտում լինելու դեպքում թուրքական ազգայնականները, որոնք բանակում միշտ իշխող դերում են եղել, հեղաշրջում էին անում և վնասազերծում էին, և դեպի մուսուլմանացման վտանգներ չէին սպառնում Թուրքիային, իսկ հիմա բանակը թուլացել է այն աստիճան, որ ոչ մի հակակշիռ չի կարող ներկայացնել այսօրվա իշխող «Մուսուլման եղբայրներին»` Դավութողլու, Էրդողան, այդ բոլորը մուսուլման եղբայրներ են: Եգիպտոսում, եթե հիշում եք, նմանատիպ մի կուսակցություն էր հայտնվել՝ հենց «Մուսուլման եղբայրներ» կոչվող, Մուրսի անունով առաջնորդով, և Էրդողանը ջանք չէր խնայում, որ իր այդ «եղբայրները» Եգիպտոսում գան իշխանության և մնան: Հիմա Թուրքիայում բանակն ահավոր թուլացել է՝ այն աստիճանի, որ քաղաքական վերնախավից իջնող ցանկացած հրաման կկատարի, և այդ վերնախավն ամեն ինչ անում է, որ թուրքերի մոտ չմնա ոչ մի լուրջ զինվորական, որին բանակը սիրում-հարգում է:
Ինձ հուշում են, որ արժե անդրադառնալ Ժիրինովսկու հայտարարությանը, որ Ռուսաստանը ճիշտ կանի՝ զենքով և այլ ռեսուրսներով օգնի հայերին, որ հայերն առաջ գնան: Մի մոռացեք, որ եթե Ժիրինովսկին նախկինում հակաթուրքական հայտարարություններ շատ էր անում, ապա վերջին 1,5 տարվա ընթացքում սկսել էր թուրքասեր հայտարարություններ անել: Կարճ ասած՝ ինքը ռուսական կառավարության՝ Կրեմլի բարձրախոսը լինելով, այն թեմաներն էր բարցրացնում, որոնց մասին խոսելը, այսպես ասած, հարգի չէր կառավարության ներկայացուցիչների համար: Ժիրինովսկու այսօրվա հայտարարությունը, շատ նորմալ է, որովհետև նա նորից Կրեմլի բարձրախոսն է, Կրեմլը նրա բերանով ասում է այն, ինչ ուզում է ասել, բայց մենք չպիտի տարվենք դրանով, որովհետև չի բացառվում, որ Ռուսաստանի կառավարությունը հերթական անգամ մեզ օգտագործի և գցի արևի տակ՝ չորացնելու: Մենք մեր շահերը պիտի պաշտպանենք, օգտվենք ռուսական լավից ու վատից, լինենք արդար ու ճիշտ դաշնակից, բայց միաժամանակ չմոռանանք մեր շահերը: Օրինակ՝ ռուսը, մեր հանդեպ շատ հաճախ ստոր է իրեն պահում և լավ դաշնակից չէ. մենք դրա իրավունքը չունենք, որովհետև շատ ավելի բարոյական պետություն ենք ուզում կառուցել, որի հետ աշխարհը զրուցելու նստելիս իմանա՝ մեզնից ինչ սպասի: Մենք, նորից եմ շեշտում՝ իրավունք չունենք ստոր լինելու՝ հիմա ռուսի մեջքին խփենք կամ ուրախանանք նրա դժվարության համար. նա մեր դաշնակիցն է, բայց նման քայլերի գնալ ոչ մի դեպքում չի կարելի, որովհետև կրկնում եմ՝ կօգտագործեն և արևի տակ կչորացնեն:
Ուզում եմ մի թեմայի էլ անդրադառնալ շատ համառոտ: Նորքում մի քանի երիտասարդ է ձերբակալվել: Ես խորհուրդ կտայի դեռևս այդ թեմայի մեջ չխորանալ, որովհետև ԱԱԾ-ի և ՆԳ-ի կողմից ձերբակալվել են երիտասարդներ, որոնք իրոք հայրենասեր են, համենայն դեպս՝ ըստ ֆբ-ում գտած իմ ինֆորմացիայի: Իսկ թե ինչն է պատճառը, որ նրանք հանցավոր ճանապարհ են բռնել և սկսել են զենք կուտակել, դա արդեն հետաքննությունը ցույց կտա, բայց մարդկանց, ով հայրենիք է սիրում, դեռ չճշտված՝ նրանք հանցանք գործել են, թե ոչ, արդեն քարկոծել կամ բարձրացնել-դնել մեր գլխին, դա էլ երևի ճիշտ չէ: Սպասենք, տեսնենք՝ ինչ է ասում հետաքննությունը:
Այսքանով երևի վերջ: Բարով մնաք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan