Զինյալ խմբավորումները զգալի վնաս են հասցրել Ղնեմիեի Սբ Գևորգ հայկական եկեղեցուն. ֆոտոշարք









Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը ներկայացրել է լուսանկարներ, որտեղ պատկերված են ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի Լաթաքիայի շրջանի Ղնեմիե բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու, դրա հարակից տարածքների և գերեզմանատանը հասցված վնասները:
Սիրիական բանակն օրերս ազատագրել է Լաթաքիայի մի շարք գյուղեր, որոնց թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը: Դրանք տևական ժամանակ գտնվում էին զինյալ խմբերի ազդեցության ներքո: Վերջիններս իջեցրել էին եկեղեցու խաչը և հրկիզել եկեղեցու սրահը:
Լուսանկարները` Հովիգ Շեհիրյանի