Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

… Գոյություն ունի Ջավախք, որը պետք է պահպանել. «Երկիր Զաբախա»` Արշալույս Չիֆլիկյան

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

«…Գոյություն ունի Ջավախք, որը պետք է պահպանել: Որովհետև Ջավախքի եզակիությունը, ջավախքցու տեսակը դեռ շատ արժեքներ պիտի տա…»:   

Մի հին լուսանկար է պահպանվել, որում անմահացել են Ախալցխա քաղաքի կառուցողները` ինն անվանի հայեր` Բագրատունյանց, Մութաֆյանց, Վարդանյանց, Պոզոյանց, Ղազազյանց, Հակոբջանյանց, Քրիստոստուրյանց, Չիֆլիկյանց, Մոմջյանց: Այս հեղինակավոր գերդաստաններից` Չիֆլիկանցների (չիֆլիկ` ագարակ բառից) հարկի տակ` Ենոքի ընտանիքում, 1913 թ. ծնված մանուկը շուտով (3 տարեկան հասակում) վարակվելու էր ծաղիկ հիվանդությամբ, մորը պոկելու էին մահամերձ որդու մահճից, որ երեխան հանգիստ մարի: Սակայն երեխային վիճակված էր ապրել: Ապրել, որպեսզի 8 տարի անց Ախալցխայի գերեզմանաքարերի վրա նկարելիս նրան հայտնաբերի հանրահայտ Վահրամ Գայֆեճյանը, ստիպի ծնողներին մանուկ Աշոյին տալ դպրոց: Փոքրիկ Աշոն ապրեց, որպեսզի Ախալցխայի Կարապետյան դպրոցն ունենար իր` համաքաղաքային համբավ ունեցող շնորհալի նկարչին, Երևանի նկարչական ուսումնարանի տաղանդավոր սանին:

1936 թ. Աշոն` Արշալույս Չիֆլիկյանը, վերադառնում է հայրենի Ախալցխա և շուրջ երկու տասնամյակ դառնում Ախալցխայի հայկական մանկավարժական տեխնիկումի, պետթատրոնի, գրական ու մշակութային բազմաթիվ խմբակների անխոնջ մշակը: Այսօր առանց վարանելու կարող ենք ասել, որ 1930-40-50-ականների Ախալցխայի գրական, թատերական ու մշակութային կյանքն անքակտելի կապեր ունի Արշալույս Չիֆլիկյանի նույն ժամանակահատվածի մշակութային շառաչուն գործունեության հետ:

1953 թ. Ա. Չիֆլիկյանը, որպես փնտրված բեմանկարիչ, հրավիրվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն: 1956 թ, Ա. Չիֆլիկյանին բախտ է վիճակվում դառնալ հայկական հեռուստատեսության և հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը, որտեղ էլ անցնում են նվիրյալ մտավորականի կյանքի և մշակութային գործունեության հետագա տասնամյակները:    

Արշալույս Չիֆլիկյանի թողած հոգևոր մեծածավալ ժառանգությունը` բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, զրույցների, ավանդապատումների ու առակների չափածո մշակումներ, հուշագրություններ, հեքիաթների, զրույցների ու առակների մշակումներ, բանասիրական հետազոտություններ, պիեսներ, թատերգություններ, թարգմանություններ, գեղանկար, գրաֆիկա,  հեռուստահաղորդումների ձևավորումներ (բեմական էսքիզներ) և այլն, հայրենի Ախալցխայի, Խորհրդային Հայաստանի թատրոնի ու Հայաստանի հանրային հեռուստատեսության պատմության կարևոր էջն է:

Ճանաչված բեմանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի կյանքի ու մշակութային գործունեության մասին զրուցում ենք գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Վիկտոր Հովհաննսիյանի հետ:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan