Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թալինցի. Հարազատներն ու ժամանակները

Թալինցի. Հարազատներն ու ժամանակները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թալինցի. Հարազատներն ու ժամանակները

Թալինցին իր բլոգում գրել է.
Էսօր դասախոսներիցս մեկը մի լավ խոսք ասեց: Դասի ժամին ուսանողներից մեկին զանգեցին, դասախոսն էլ արձագանքեց, թե ինձ շատ-շատ են զանգում, բայց ես չեմ վերցնում, եթե միայն զանգն ընտանիքից չէ:

Հետարդյունաբերական հասարակությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ընտանեկան, հարազատական կապերը թուլանում, խզվում են գործնական ու աշխատանքային կապերի, աշխատանքով տարվածության հաշվին: Դա է պատճառը, որ Արևմուտքում ամեն մեկի հետևից մի հոգեբան է ման գալիս, իսկ թաղումներին 15 մարդ է մասնակցում: Ամենօրյա աշխատանքը, կարիերան կլանում է մարդկանց, կտրելով նրանց հարազատներից, իսկ մտերմությունը ձևավորվում է միայն աշխատանքի հիման վրա, ինչն էլ կորում է, աշխատանքի փոփոխմանը զուգահեռ:

Հայաստանի հասարակությունը դեռ մասամբ պահպանում է արդյունաբերական, ավանդական հասարակության սոցիալական կապերի համակարգը, ինչը ենթադրում է մտերիմների, ազգակիցների մեծ ինստիտուտ: Չնայած դրան մեզանում էլ աստիճանաբար փոփոխություններ կլինեն ու կան:

Չգիտեմ ինչքանով այդ փոփոխությունները կազդեն կոնկրետ ինձ վրա, բայց ես չէի ուզի, որ դրանք ինձ էլ փոխեն, դրա համար փորձելու եմ միշտ էլ հասանելի լինել ընտանիքիս, հարազատներիս համար, ինչքան էլ որ դա դժվար լինի ժամանակակից գործնական հարաբերությունների համատեքստում:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan