Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վ.Օսկանյան. Քաղաքական մենաշնորհը պահելու համար ժողովուրդը մեծ գին է վճարում

Վ.Օսկանյան. Քաղաքական մենաշնորհը պահելու համար ժողովուրդը մեծ գին է վճարում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վ.Օսկանյան. Քաղաքական մենաշնորհը պահելու համար ժողովուրդը մեծ գին է վճարում

ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այս առավոտ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետև դրանք վտանգելու են նրանց քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Այսօր այդ քաղաքական մենաշնորհը պահելու համար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարում:

Բարեփոխումներն առաջին հերթին արվում են ժողովրդի համար, նրա բարեկեցությունն ապահովելու և առօրյան արժանավայել դարձնելու համար: Բայց այնպես է ստացվել, որ այդ բարեփոխումներից է կախված Հայաստանի համար շատ անհրաժեշտ արտաքին, այդ թվում՝ սփյուռքյան օգնությունն ու ներդրումները: Ասածս՝ օրինակներով:

1. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր. ծրագիրը վերջնականպես փակվեց այս տարվա սկզբին՝ իր հետ տանելով մոտ 300 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը պետք է ներդրվեր Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ, որից հատկապես պետք է օգտվեին գյուղական և սահմանամերձ շրջանները: Ծրագիրը փակվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ բավարարել ծրագրի կողմից առաջադրված ճիշտ կառավարման և ժողովրդավարության չափանիշները:

2. Եվրոպական Միության դոնորների համաժողով. համաժողովը նախատեսված էր անցկացնել այս տարվա ընթացքում Բրյուսելում, և ակնկալվում էր մինչև 1 մլիլիարդ դոլարի դրամաշնորհային խոստումներ ԵՄ անդամների կողմից: Դա հետաձգվեց խորհրդարանական ընտրությունները վատ անցկացնելու, ինչպես նաև բարեփոխումների հարցում հետ մնալու համար: Այժմ ասվում է, որ համաժողովը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններից հետո, և ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը նախապայմաններից ընդամենը մեկն է:

3. Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր. այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանին հսկայական առավելություններ կտա ազատ առևտրի գոտուց մինչև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանից Եվրամիություն և Եվրամիության ներսում: Համաձայնագրի ստորագրման ժամկետը կախված է միմիայն Հայաստանի իշխանությունների կամքից և կարողությունից՝ ընդունելու նրանց առջև դրված Եվրամիության պայմանները, որոնք մինաշանակորեն բխում են Հայաստանի ժողովրդի շահերից: Այս պահի դրությամբ Հայաստանը առաջընթացի առումով այդ խմբում վերջին տեղերում է և, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի, «նման ընթացքով Հայաստանը նույնիսկ չի կարող երազել այդ պայմանագիրը ավարտին հասցնել 2013թ. վերջին»:

4. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկյրա ուղղակի ներդրումների անկումը կազմել է 40 տոկոս, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ, անկումը կազմել է 60 տոկոս: Անկման որոշ պատճառների ես անդրադարձել էի իմ նախորդ գրառման մեջ: Այդ ամենի հիմքում ընկած է բարեփոխումների բացակայությունը և դրանից բխող երկրի առաջընթացի նկատմամբ ներդրողի թերահավատությունը:

5. Սփյուռքի ներգրավվածություն. Հայաստանում այս իրավիճակը և բարեփոխումների բացակայությունը ազդեցություն են թողել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների վրա՝ չնայած ազգային գործոնի առկայությանը, որ հաճախ որոշիչ է եղել: Այսօր ակնհայտ է, որ Սփյուռքի ամենամեծ բարերարները, հակառակ ակտիվ բարեգործական գործունեությանը իրենց բնակության երկրներում և այնտեղի հաստատություններին նվիրատվություններին, որևէ նշանակալի մասնակցություն չունեն Հայաստանի զարգացմանը (հազվագյուտ բացառությամբ)՝ ո՛չ նվիրատվության, ո՛չ ներդրումների տեսքով:

Սրանք ընդամենը ակնհայտ երևույթներն են: Իրոք, մեր ժողովուրդը այսօր շատ մեծ գին է վճարում քաղաքական մենաշնորհի՝ ամեն գնով պահպանման համար: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ սա մեզ ոչ մի լավ տեղ չի կարող տանել: Ցավալին այն է, որ բարեփոխումների իրականացումը, դրա արդյունքում հակակշիռների ստեղծումը, ինքնին արդեն հսկայական դրական տեղաշարժ կարող են արձանագրել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: Չեմ խոսում այն մասին, որ դրա արդյունքում մենք ոչ միայն չէինք կորցնի այն, ինչ վերևում թվարկեցի, այլ դրան կգումարվեր շատ ավելին: Այսօր Հայաստանում հազարավոր մեր հայրենակիցներ ճամպրուկային տրամադրությունների մեջ են: Սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա ամիսներին՝ իրենց վերջնական որոշումը կայացնելու համար:

Ես համոզված եմ, որ հնարավոր է վերականգնել մեր ժողովդրի հույսը երկրի և սեփական ապագայի նկատմամբ:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan