Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քաղաքագետ. Ով կարող է ապացուցել, թե 2004 կամ 2005 թվականին ՀՀ-ն առավել ժողովրդավարական երկիր է եղել

Քաղաքագետ. Ով կարող է ապացուցել, թե 2004 կամ 2005 թվականին ՀՀ-ն առավել ժողովրդավարական երկիր է եղել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքագետ. Ով կարող է ապացուցել, թե 2004 կամ 2005 թվականին ՀՀ-ն առավել ժողովրդավարական երկիր է եղել

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը: Քաղաքագետը գրել է.

«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խորքային բարեփոխումները անխուսափելի են: Ըստ նրա՝ այդ բարեփոխումների բացակայության պայմաններում մի շարք ծրագրեր կասեցվել են՝ «Հազարամյակի մարտահրավերներ», ԵՄ դոնորների համաժողովի կողմից նախատեսված դրամաշնորհ, ԵՄ ասոցացման ծրագրով նախատեսված առավելություններ…: Ո՞ւմ համար է գաղտնի, որ վերոնշյալ ծրագրերը քաղաքական բնույթ ունեն ու այդքան էլ կախված չեն երկրում իրականացվող բարեփոխումների բնույթից: Կա՞ մեկը, ով կարող է ապացուցել, թե 2004 կամ 2005 թվականին ՀՀ-ն առավել ժողովրդավարական երկիր է եղել, քան 2011-ին կամ 2012: Ինչո՞ւ պարոն Օսկանյանը չի հիմնավորում, թե ինչու կասեցվեց «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրը: Վերջապես, այդ ո՞ր բարփոխումներն ու խորքային փոփոխություններն էին, որ մինչ 2008 թվականը իրականացվում էին, իսկ այս իշխանությունների կողմից կասեցվել են, կամ դանդաղել (Բարեփոխումների առկայությունը կամ բացակայությունը չեմ քննարկում, ընդամենը փորձում եմ համեմատականեր տանել որոշակի ժամանակահատվածի կտրվածքով):
Հ.Գ.1. Սփյուռքահայերի ներդրումներ և օտարերկյա ուղղակի ներդրումների մասով Վ. Օսկանյանի հետ հիմնականում համամիտ եմ: 2. Ոչ իշխանական ուժերի կողմից խորքային բարեփոխումների մեծ ցանկություն և կամք առանձնապես չի էլ նկատվում (քարոզչական տարրերը չհաշված)»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan