Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թ. Հակոբյան. Մեր լրագրությունը վերածվել է մեխանիկորեն ուրիշների ասածները վերաշարադրողի

Թ. Հակոբյան. Մեր լրագրությունը վերածվել է մեխանիկորեն ուրիշների ասածները վերաշարադրողի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թ. Հակոբյան. Մեր լրագրությունը վերածվել է մեխանիկորեն ուրիշների ասածները վերաշարադրողի

Թագուհի Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
«Ինչու՞ մեր լրագրությունը, որն անկախության առաջին տարիներին ձևավորվեց, փոքրիշատե կայացավ, աչքի էր ընկնում իր համարձակությամբ ու սկզբունքայնությամբ, այսօր վերածվել է մեխանիկորեն ուրիշների ասածները վերաշարադրողի: Միգուցե այն պատճառով, որ այն ժամանակ Եվրոպաներից, դեսից-դենից այսքան չէին գալիս, մեզ անվերջ դասեր, սեմինարներ չէին տալիս՝ ինչը ոնց գրել, ոնց մատուցել նյութը և այլն: Միգուցե այն պատճառով, որ լրագրողին խորհելու, հավաքած նյութը մարսելու, վերլուծելու ժամանակ էր տրվում, ոչ թե նոթբուքով արագ ասուլիսը շարադրելու և հաշված վայրկյանների ընթացքում տպագրելու: Միգուցե այն պատճառով, որ ազատական արժեքների, բազմակարծության անվան ներքո լրագրողը ստիպված չէր մարդ-կուսակցությունների՝ օրումեջ հրավիրող ասուլիսներին մասնակցելու և նրանց տխմարությունները հրապարակելու: Միգուցե այն պատճառով, որ այն ժամանակ լրագրողի ջանքերով նաև մամուլի հերոս էր դառնում պատերազմում ոտքը կորցրած ազատամարտիկը, սեփական սկզբունքներին չդավաճանած և պետական կերակրատաշտին չկառչած Մտավորականը, ոչ թե հաստագլուխ օլիգարխն ու տեքստը հեգելով կարդացող, լրագրողի հարցերին պատասխանել չկարողացող կոմսոմոլ պատգամավորը, որը երկրի «բարգավաճումը» սեփական շքեղ մեքենայի մթնեցրած ապակիներով պատուհանից է «տեսնում»»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan