Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վահան Ղուկասյան. Ադրբեջանում շատ լուրջ վախեցել են

Վահան Ղուկասյան. Ադրբեջանում շատ լուրջ վախեցել են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահան Ղուկասյան. Ադրբեջանում շատ լուրջ վախեցել են

Ֆեյսբուքյան օգտատեր Վահան Ղուկասյանն իր էջում գրել է.
«Անցկացվող զորավարժությունները արդեն ունեցան շատ հստակ ու դրական հետևանքներ Հայաստանի համար ու առաջին հերթին քաղաքական տեսանկյունից։ Լիովին կիսում եմ Դավիթ Ջամալյանի այն կարծիքը, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկայի տոնայնությունը կտրուկ փոխվել է և եթե առաջ Ադրբեջանը կայծակնային պատերազմի ու ուժային եղանակով հակամարտությունը լուծելու մասին էր բարբաջում, ապա հիմա նույն Ադրբեջանում գերակայում է տրամագծորեն հակառակ հռետորիկա։ Այժմ բոլորը խոսում են, որ ագրեսիվ ու դաժան հայերը կհարձակվեն, կոչնչացնեն, կվնասեն։
Իհարկե Հայաստանը հարձակվելու պլաններ չունի, մեր ռազմական դոկտրինը սկզբունքորեն պաշտպանողական բնույթի է, իսկ ռազմավարությունը հիմնված է կտրուկ հակահարվածների տրամաբանության վրա, սա փաստ է։ Այլ հարց է, որ Ադրբեջանում իրոք ու շատ լուրջ վախեցել են ու դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ զորավարժությունները հստակ ցույց են տալիս որ մեր բանակը ոչ միայն խոսքերի վրա է մարտունակ, այլև կիրառության մեջ, իսկ եթե հաշվի առնենք, որ ամեն զորավարժությունից հետո բանակի մարտական պատրաստվածության մակարդակը միայն ավելանում է ու շտկվում են մինչ այդ չբացահայտված կամ ակնհայտ թերությունները, ապա Ադրբեջանի մտավախությունները միայն ավելանալու միտում ունեն։
Սրան էլ եթե հավելենք այն փաստը, որ բոլոր փորձագետները փաստում են, որ Անդրկովկասը ակտիվորեն սպառազինություն է ձեռք բերում՝ թքած ունենալով ԵԱՀԿ-ի սահմանած քվոտաների վրա և հաշվի առնենք, որ միայն մեկ տարվա ընթացքում Հայաստանը Ձեռք է բերել համարյա 10 հրթիռային համակարգեր, որոնք ի վիճակի են խոցել Ադրբեջանի տնտեսական ինֆրաստրուկտուրայի հենքը՝ նավթամուղերն ու խողովակաշարերը, ապա հասկանալի է դառնում Ադրբեջանում արդեն իսկ նշմարելի խուճապային տրամադրությունը, քանզի Ալիևյան կլանը նույնիսկ ամենաահավոր մղձավանջում չի կարող պատկերացնել, որ կարող է զրկվել նավթադոլարների հոսող գետից՝ հայկական հրթիռների շեշտակի հարվածների պատճառով»։

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan