Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Աբրահամյան. Հիմնական կուսակցություններում ներքին պրոցեսներ են գնում

Տիգրան Աբրահամյան. Հիմնական կուսակցություններում ներքին պրոցեսներ են գնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Աբրահամյան. Հիմնական կուսակցություններում ներքին պրոցեսներ են գնում

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանյան գրեթե բոլոր հիմնական կուսակցություններում (հիմնական ասելով նկատի ունեմ 4-5 ուժերի ու դաշինքի) ներքին պրոցեսներ են գնում, ինչի արդյունքում դրանք կամ փլուզվելու (քաղաքական դաշտում մարգինալ դեր են ստանձնելու) են կամ խելամիտ վերաբեռնավորման արդյունքում առաջատար դերակատարություն են ստանձնելու: ՀԱԿ-ում փորձում են վերջին 4 տարվա տրամաբանությանը համապատասխան նոր մարտավարություն, միգուցե ռազմավարություն որդեգրեն (ակնհայտ է, որ առանց այդ փոփոխությունների ՀԱԿ-ին դժվար օրեր են սպասվում), ԲՀԿ-ում փորձում են հարմարվել նոր՝ այլընտրանքային կարգավիճակին (ԲՀԿ-ում շատերի համար կուսակցության նոր կարգավիճակը անհասկանալի է, իսկ ապագան՝ մշուշոտ), ՀՅԴ-ն դեռ ուշքի չի գալիս խորհրդարանական ընտրությունների արդյունքից ու խորհրդարանում տրված մանդատների թվից, ՕԵԿ-ը մի տեսակ «մոլորված» է, «Ժառանգություն» ինչ-որ տեղ խաբված, ինչ-որ տեղ հիասթափված: ՀՀԿ-ն ստարտային առավելություն է ունի, որովհետև կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու նախագահի պաշտոնում ու բոլոր ռեսուրսները բավականին վաղ ուղղել այդ նպատակի իրականացմանը:
Հ.Գ. Կարծում եմ՝ կարևորագույն, սակայն ամենադժվար լուծելի խնդիրը դրված է ՀԱԿ-ի ուսերին, քանի որ վերջինիս մարգինալացումը բերելու է ընդդիմադիր ուժերի ձայների փոշիացմանը: Համենայնդեպս այս պահին չի երևում մի այնպիսի ուժ, որը կկարողանա ընդդիմության թիկնոցը իր վրան գծել ու տեր կանգնել ընդդիմադիր դաշտի ձայներին: Իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan