Անտառների ոչնչացում՝ արդեն օրենքով.«Իրական իրավունք»



Անտառահատումը՝ օրինականացման շեմին: Մինչ հասարակությունն ուշադիր հետևում է սահմանային լարվածությանը, Կառավարությունն անտառային օրենսգրքում նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ: Նշված օրենսդրական նախաձեռնությամբ, բացի այլ «բարեփոխումներից», առկա է նաև անտառի համար նոր պոտենցիալ սպառնալիք՝ նախատեսվում է անտառները հատկացնել կառուցապատման նպատակով: Կառուցապատվող ցանկացած շենքի համար անհրաժեշտ են լինելու ջրագծերի, կոյուղու, էլեկտրահաղորդակցության, ճանապարհների և այլ համակարգերի կառուցում, ինչից հետո խիստ կասկածելի է, որ անտառն իր տեղում կմնա: Անտառի բարիքներից օգտվող, դրանց վաճառքից ստացված եկամտով ապրող բնակիչների համար սա ևս ունենալու է խիստ բացասական հետևանքներ: «Իրական իրավունք» հաղորդաշարի հյուրը
«Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանն է: