Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Pinguac-pingu. Ազատվեցինք ու դեմոկրատացանք

Pinguac-pingu. Ազատվեցինք ու դեմոկրատացանք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Pinguac-pingu. Ազատվեցինք ու դեմոկրատացանք

«Ազատվեցինք ու դեմոկրատացանք: Պարզվում է՝ մենք շատ բախտավոր ենք, ու էդ պրոցեսը մեզ մոտ ընդամենը մի քանի ամիս տևեց»,- իր բլոգում գրել է pinguac-pingu-ն:

«Մայիսից մինչև հոկտեբմեր: Տեսնես, բա ո՞ր ընտրությունները մեկ տարի հետո լինեին՝ էլի շարունակելո՞ւ էին մարդկանց ուղեղները լվանալ իրենց դաշինքներով ու խոստումներով:
Հիշում եմ՝ ընտրությունների օրը կողքիս մի կին էր կանգնած: Լուրջ նայում էր ձեռքի թղթին ու բարձր մտածում, թե վերջը ձայն ում տա:
-Ախր Էդ «Ժառանգությանն» էի ուզում ձայնս տալ, իրենք միշտ ժողովրդի կողքին են: Բայց որ կարդում եմ ինչ անուններ են գրված ցուցակում՝ աչքերիս դեմը մթնում է,-մտածում էր կինը:
Էս կնոջ նման՝ շատ մարդիկ էին հավատացել «Այլընտրանքային ուժ» կոչվածին: Հավատացել էին ու մնացել առանց այլընտրանքի՝ մթագնած հավատով: Նայում եմ դրսում մայթին նստած կնոջն ու մտածում՝ ինչների՞ս են պետք էդ քաղաքական ուժերն ու իրենց խոստումներով բուկլետները: Մեկ է՝ էդ բուկլետը մեկ ու կես րոպեից ավելի մայթին նստած կնոջը, հաստատ, չի տաքացնելու: Հավատն էլ, հաստատ, էդ մեկ ու կես րոպեի մեջ չի վերականգնվելու:
Հարցը ոչ Ազատ Ժառանգներն են, ոչ՝ Դեմոկրատ ՀՀՇ-ականները, ոչ էլ՝ Հանրապետական Դաշնակները: Մեկ է՝ ում կզարմացնեք ու ինչ կանեք, քանի Եվրոպական ժպիտ կստանաք ձեր խոստացած- օդում սառած «բարեփոխումների» դիմաց: Ինձ կզարմացնեք-կժպտացնեք էն ժամանակ, երբ երեք տարեկան երեխան չի սրթսրթա ցրտից ու սովից: Երբ էդ երեխու գթալը թասի դատարկությունից չի զնգա»,-գրել է բլոգերը:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan