Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վահան Ղուկասյան. Ազատ Դեմոկրատները փորձում են ներկայանալ որպես ինքնուրույն ուժ

Վահան Ղուկասյան. Ազատ Դեմոկրատները փորձում են ներկայանալ որպես ինքնուրույն ուժ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահան Ղուկասյան. Ազատ Դեմոկրատները փորձում են ներկայանալ որպես ինքնուրույն ուժ

«Կայացած քաղաքական ապահարզանից հետո Ազատ Դեմոկրատները փորձում են օգտագործել հանրավոր ամեն միջոց, որպեսզի հանրության առջև ներկայանան որպես ինքնուրույն ու ինքնաբավ քաղաքական ուժ, իսկ եթե դա չստացվի, ապա գոնե պատրանք ստեղծեն հասարակության աչքերում, որ իրենք այևս քաղաքական դիակ չեն»,- Facebook-ի իր էջում գրել է Վահան Ղուկասյանը:

Օգտատերը նաև գրել է, թե այս նկատառումներով կարող է բացատրել այն խոսակցությունները, որ Ազատ Դեմոկրատները կարող են նախագահական ընտրություններին առաջադրեն իրենց թեկնածուին և ընդ որում, այդ թեկնածուն կլինի կին՝ Անուշ Սեդրակյանը։
Ըստ Վահան Ղուկասյանի՝ այս կերպով, Ազատ Դեմոկրատները կդառնան Հայաստաննի Երրորդ Հանրապետության առաջին քաղաքական ուժը, ով նախագահականին կառաջադրի կին թեկնածուի։
«Զուտ փիառ տեսակետից սա գուցե և արդյունավետ քայլ լիներ Եվրոպական ինչ որ երկրում, կամ Ազատ Դեմոկրատների գլխավոր հովանավոր ԱՄՆ-ում, բայց Հայաստանում նման ռազմավարության գործնական օգուտը անսահման մոտ է 0-ին»,- գրել է Վահն Ղուկասյանը։

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan