Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դերսիմի կոտորածների հուշակոթողը վերջին պահին որոշել են չբացել

Դերսիմի կոտորածների հուշակոթողը վերջին պահին որոշել են չբացել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դերսիմի կոտորածների հուշակոթողը վերջին պահին որոշել են չբացել

Թուրքիայի Թունջելի նահանգի (Դերսիմ) Մազգիրթ (Մազկերտ) շրջանում արգելվել է 1937-38 թվականների Դերսիմի կոտորածներին նվիրված հուշարձանի բացումը: Այս մասին տեղեկանում ենք Գևորգ Պետրոսյանի թուրքագիտական բլոգից:

«Հուշարձանն արդեն գրեթե պատրաստ է, սակայն նահանգապետարանում որոշել են արգելել հետագա աշխատանքներն ու նրա բացումը:

Թուրք իշխանություններն իրենց այս որոշումը արդարացնում են նրանով, որ այդ տարածքը պետական սեփականություն է, և այդտեղ արգելված է որևէ շինության կառուցումը: Մազկերտի քաղաքապետ Թեքին Թուրքիլն իր հերթին հայտարարել է, որ փորձելու է անել հնարավորը' հուշարձանը նոյեմբերի 17-ին բացելու համար:

Նշեմ, որ 1937-38 թվականներին Թուրքիան Դերսիմում տեղի բնակչության դեմ ցեղասպանություն էր իրականացրել' կոտորելով, ըստ տարբեր աղբյուրների, 30-60 հազար մարդու: Կոտորվեցին ոչ միայն Դերսիմում բնակվող քրդերն ու ալևիները, այլ նաև թուրքերի հերթական ջարդին զոհ գնացին Հայոց ցեղասպանության տարիներին այս վայրերում ապաստան գտած, ինչպես նաև դարեր ի վեր այստեղ ապրող հայերը»,- գրել է Գևորգ Պետրոսյան:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan