Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տ.Հարությունյան. Պատասխանատուների համար մարդկային կյանքը գրոշի արժեք չունի

Տ.Հարությունյան. Պատասխանատուների համար մարդկային կյանքը գրոշի արժեք չունի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տ.Հարությունյան. Պատասխանատուների համար մարդկային կյանքը գրոշի արժեք չունի

Ֆեյսբուքյան օգտատեր Տիկո Հարությունյանն իր էջում անդրադարձել է վերջերս «Զվարթնոց» օդանավակայանում ամերիկահայի մահվան դեպքին:

«Դեպքը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ ոլորտների պատասխանատուների համար մարդկային կյանքը գռոշի արժեք չունի: Ցավով, բայց և ստիպված եմ ասել, որ սփյուռքը շատ տեղին կանի, եթե թքի հայաստանյան չինովնիկության վրա, ու մեկ կոպեկ անգամ չօժանդակի: Սովորել են սփյուռքի փողերը տարբեր ծրագրերի անվան տակ գռփել, բայց երբ այդ նույն սփյուռքահայը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, միանգամից դառնում են օրենք հարգողներ, արտոնագիր են պահանջում: Պիտի չոքեք սփյուռքի առաջ ու մլավեք, որ այսքան տարի ձեզ օժանդակում է, թե գիտեք դեբիլ ենք, չենք հասկանում որ ձեր բյուջեի գռոշները այնքան չկան, որ բարեփոխումներ անեք: Ու այդքանով հանդերձ սփյուռքի փողերի 80 տոկոսը գրպանում եք: Հետևաբար ինքս հայ լինելով ու Հայաստանում ապրելով, թքած ունեմ, ներիր հարգելի ընթերցող այս արտահայտության համար, ձեր Արի տների, վերադարձների և այլ նմանատիպ ծրագրերի վրա, քանի դեռ դուք հասարակ մարդկային վերաբերմունք դրսևորել չեք սովորել: Ամոթ, հազար ամոթ ձեզ: Կարեկցանք ու նաև մեր անողնաշարավորների փոխարեն ներողություն եմ խնդրում մահացածի ընտանիքից: Մի բան լավ իմացեք այսօր Հայաստանում ապրող հայը լքում է այս երկիրը ոչ այնքան սոցիալական խնդիրների, որքան արհամարված, լքված ու անտեսված լինելու համար, լքում է նեղացած, ու դրսում այլևս չի էլ ուզում հիշատակել, որ ինքը հայ է: Ի գիտություն սև աթոռներին հայտնված դեսանտայինների»:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan