Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ալեն Սիմոնյան. Ուժ գտեք հայտարարեք, որ ՀԱԿ չկա

Ալեն Սիմոնյան. Ուժ գտեք հայտարարեք, որ ՀԱԿ չկա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ալեն Սիմոնյան. Ուժ գտեք հայտարարեք, որ ՀԱԿ չկա

Օգտատեր Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
«ՀԱԿ-ն այսօր մեծ խնդիր ունի, որպես քաղաքական ուժ նա կորցրել է իր ժամանակին եղած ժողովրդի համակրանքը: Միակ մրցունակ թեկնածուն` Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր մրցունակ է միայն ՀԱԿ-ի մեջ: Դրան նպաստեց, թե ժամանակը, թե ինքնաքննադատությունից զուրկ քաղաքականությունը: Այսօր նույնիսկ նույն ՀԱԿ-ում այնքան վստահ չեն վաղվա օրվա մեջ, որ քննարկվում է Հրանտ Բագրատյանին, որպես նախագահի թեկնածու սատարելը կամ նույնիսկ ԲՀԿ թեկնածուին սատարելը: Կա նաև կարծիք, որ ԲՀԿ-ն կպաշտպանի ՀԱԿ թեկնածուին, սա ավելի քան իրականությունից հեռու լինել է` քաղաքական ուժի համար: Ցավում եմ, որպես մարդ, որ շատ շատերի հետ կանգնած եմ եղել փողոցում` կրակոցների ու պետական մեքենայի դեմ, ցավում եմ չօգտագործված շանսի համար, որը տրվեց փետրվարի 26-ին և մարտի 1 -ին: Ցավում եմ, որ հիմա իշխանությունը վերցնելու միակ հնարավորությունն մնացել է «նախկին» իշխանության մի մասի հետ համատեղ գործելը: Ես գիտեմ, որ շատ բացասական արձագանքներ կլինեն այս իմ մտքերին' հենց ՀԱԿ-ից, բայց չէ որ ժողովրդավարությունն է այն ինչի բոլորս ձգտում ենք փողոցում կանգնած, խոսքի ազատությունը և ձայնին տեր կանգնելը: Ես իմ ձայնը տվել եմ ՀԱԿ-ին և հիմա ուզում եմ իմ ընտրած ուժին ասել նորից իմաստավորեք անցյալը և RESTART եղեք, կամ ուժ գտեք հայտարարեք, որ ՀԱԿ չկա»:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan