Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տ.Հարությունյան. Կառավարությունն առաջարկում է 5 տարի կիսատ հաց ուտել

Տ.Հարությունյան. Կառավարությունն առաջարկում է 5 տարի կիսատ հաց ուտել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տ.Հարությունյան. Կառավարությունն առաջարկում է 5 տարի կիսատ հաց ուտել

Ըստ կառավարության հաշվարկի, սպառողական մինիմալ զամբյուղը արժե 60 000 ՀՀ դրամ։ Ըստ նույն կառավարության ներկայացրած բյուջեի նախագծի, մինիմալ աշխատավարձը կկազմի 35 000 ՀՀ դրամ, իսկ մոտակա 5 տարիների ընթացքում կկրկնապատկվի։

«Փաստորեն կառավարությունը ժողովորդին առաջարկում է 5 տարի կիսատ հաց ուտել (միայն հաց), կիսատ ջուր խմել, կիսատ տաքանալ, հայկական սերիալները կիսատ նայել, զուգարան գնալուց կեսի կեսը անել, կոշիկ առնելոց միայն ձախը, կամ աջը առնել, տռուսիկ առնելուց՝ ստրինգ առնել, տրասպորտ նստելուց «մեռսի» ասել, հիվանդանալուց միարմնի միայն կեսը բուժել, մեռնելուց միայն 5 տարի հետո թաղվել, հարսին միայն թղթով բերել տուն, երեխա ունենալուց 2 հատ ունենալ՝ մեկը հիվանդանոցին զալոգ թողնելու պայմանով։
Նման տեմպերով 5 տարուց հետո Հայաստանում էլ մարդ չի մնա, որ այդ մինիմալ աշխատավարձը ստանա։
Իսկ երկրի ռեյտինգը աճում է։
Մոգական է»,-Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Տիգրան Հարությունյանը։
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan