Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Աբրահամյան. 2011-ին ստորագրված հուշագիրը այլևս ուժը կորցրել է

 Տիգրան Աբրահամյան. 2011-ին  ստորագրված հուշագիրը այլևս ուժը կորցրել է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Աբրահամյան. 2011-ին ստորագրված հուշագիրը այլևս ուժը կորցրել է

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2011 թվականին ստորագրված ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ համագործակցության հուշագիրը կրկին ակտուալ թեմա է դարձել: Քաղաքական գործիչների, փորձագետների մասը հայտարարում է, որ ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից, իսկ դա նշանակում է, որ 2011 թվականին ստորագրված հուշագիրը այլևս ուժը կորցրել է, մի մասը պնդում են, որ այն իր ուժը կկորցներ միայն ԲՀԿ ղեկավարի համապատասխան հայտարարությունից հետո: Սակայն այստեղ մեկ նրբություն կա, ինչը էական պարզություն է մտցնում վերոնշյալ հարցում: ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ հուշագիրը ոչ թե իրենից կոալիցիոն հուշագիր էր ներկայացնում, այլ համագործակցության հուշագիր (նման հուշագրերին կարող էին միանալ նաև այլ քաղաքական ուժեր): Ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ ԿՈԱԼԻՑԻՈՆ հուշագրի «կասեցում», չի ենթադրում նույն ուժերի միջև ստորագրված համագործակցության հուշագրի կասեցում (2011 թվական, Համագործակցության հուշագրի համաձայն վերոնշյալ կուսակցությունները պարտավորվում են առաջիկա ընտրություններին պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը):
Հ.Գ. Գրառմանս միջոցով ոչ թե նպատակ ունեմ «ապացուցելու», որ առաջիկա ընտրություններին ԲՀԿ-ն պետք է պաշտպանի գործող նախագահի թեկնածությունը, այլ այն, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ երկու հուշագիր է ստորագրել, մեկը՝ կոալիցիոն, մյուսը համագործակցության մասին, իսկ դա նշանակում է, որ 2011 թվականին ստորագրված համագործակցության հուշագիրը այնքան ժամանակ է ուժի մեջ, քանի դրա կասեցման մասին ԲՀԿ-ն որևէ հայտարարություն չի տարածել»,-գրել է քաղաքագետը:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan