Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Աբրահամյան. Ղուկասյանը «քաշել» է նոր քաղաքապետին

Տիգրան Աբրահամյան. Ղուկասյանը «քաշել» է նոր քաղաքապետին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Աբրահամյան. Ղուկասյանը «քաշել» է նոր քաղաքապետին

«Վարդան Ղուկասյանը փաստորեն ոչ միայն տարիներ շարունակ «քցել» է գյումրեցիներին, այլ վերջում էլ «կռուպնիով» նոր քաղաքապետին է «քաշել»»,- Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Աբրահամանը:
Նա նաև հավելել է, որ ինչպես շատ «գնացող» պաշտոնյաներ, իր պաշտոնավարման վերջին շաբաթների ընթացքում քաղաքի վերջին տարածքներն էլ սեփականացրել ու ինչքան հնարավոր է իրեն կամ իր մերձավորներին պատկանող ընկերություններին «պատվերներ» է տվել՝ դրանով ամայացնելով քաղաքային բյուջեն:
«Իհարկե, այդ մասին արդեն իսկ բացահայտումներ է արել նորընտիր քաղաքապետը, սակայն կարծում եմ, որ դրանք միայն հրապարակային հայտարարություններով չպետք է սահմանափակվեն (միգուցե արդեն իսկ համապատասխան քայլեր իրականացվել է): Միաժամանակ ակնհայտ է, որ ոչ միայն համապատասխան մարմինները պետք է ստուգեն վերջին օրերին բարձրացվող աղաղակող բացահայտումները, այլ դրանք հիմք են տալիս առհասարակ ուսումնասիրելու Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ողջ ընթացքում իրականացված քայլերը, մասնավորապես գնումների և սեփականացման հարցերում»,-գրել է Տիգրան Աբրահամյանը:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan