Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հալեպից ժամանած ընտանիքն ապրում է ավտոտնակում

Հալեպից ժամանած ընտանիքն ապրում է ավտոտնակում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հալեպից ժամանած ընտանիքն ապրում է ավտոտնակում

««Հավատանք, որ քցվենք», «Տիկին Հրանուշ, սիրուն չի՛» և այլ վերնագրերով կարելի է կոչել խայտառակ պատմությունը, որը ներկայացրեց Gala tv-ն»,- կարդում ենք «Խոսքի Իրավունք Միավորում» խմբի ֆեյսբուքյան էջում:

Gala tv-ի նյութից տեղեկանում ենք, որ Հալեպից Գյումրի ժամանած Սրապյանների 3 հոգանոց ընտանիքը մինչև այսօր բնակվում է հեռավոր ազգականի մոտ, ուր բնակարանային անհարմարություններ են, և հյուրերը ստիպված են բարեկամների հետ քնել մեկ սենյակում:
«Գրիգոր Սրապյանը ասաց, որ մարդկանց սրտերը լայն են, բայց հո կրակը չեն ընկել: Գիշերը ընտանիքը քնում է խոհանոցում' պրն. Գրիգորը բազմոցին, կինը'բազկաթոռի վրա: Գրիգոր Սրապյանի կինը' Ծովինարը, դժգոհեց, որ նրա մյուս որդին'Վարուժանը, արդեն 3 ամիս' հայկական անձնագիր ստանալ չի կարող: Գրիգորը սկզբում ակնկալել է, որ նրա ընտանիքով կհետաքրքրվեն, կսկսեն հոգ տանել, բայց մինչև հիմա ոչ ոք ոչ մի օժանդակություն չի ցուցաբերել: Լրագրողին նրանք պատմել են, որ Հալեպում եղած ժամանակ մտածում էին, որ կգան հայրենիք և իշխանությունները կօնեն: Նրանց հարևաններն էլ եկել են Հայաստան և այժմ ապրում են ավտոտնակում: Խոսքի իրավունք միավորումը կասկած է արտահայտում այն լոզունգների հանդեպ, որոնք հռչակում են իշխանությունները: Պահանջում ենք կյանքի կոչել այդ ծրագրերը՝ չթողնելով մարդկանց բախտի քմահաճույքին»-ասված է գրառման մեջ:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan