Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«ՀԲԸՄ Եվրոպան» ողջունում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի պատմական բանաձևի ընդունումը

«ՀԲԸՄ Եվրոպան» ողջունում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի պատմական բանաձևի ընդունումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«ՀԲԸՄ Եվրոպան» ողջունում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի պատմական բանաձևի ընդունումը

«Հայկական բարեգործական ընդհանուր միություն-Եվրոպան» ողջունում է Բունդեսթագի` հունիսի 2-ին ընդունած բանաձևը, որը նվիրված է հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին: Բանաձևի տեքտում Գերմանիայի խորհրդարանը նաև «իր բողոքն է արտահայտում ժամանակին երիտթուրքերի կառավարության գործողությունների դեմ, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ապրող հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին»: «Գերմանիայի խոհրդարանի ճանաչումը բացառիկ կարևորություն ունի,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադիա Գործունյանը,- Գերմանիան քննել է իր սեփական պատմությունը, ինչպես արել են մի քանի այլ երկրներ ևս: Այդ երկրի հանրությունը և հաստատությունները գիտակցում են անցյալի հանցանքների տևական ազդեցությունը, երբ դրանք չեն բացահայտվում և չեն հիշատակվում»: Հայոց ցեղասպանությունը հիշատակելուց բացի, Բունդեսթագի բանաձևը նաև դատապարտում է Գերմանիայի մասնակցությունը այդ իրադարձություններին` որպես Թուրքիայի հիմնական դաշնակից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:
«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք հատկապես խորհրդարանի անդամներից մեկին` Ջեմ Օզդեմիրին,- ասել է Գերմանիայում ՀԲԸՄ ներկայացուցչության նախագահ Սահակ Արտազյանը: -Ջեմը կատարեց անցյալ տարի ապրիլի 24-ին իր տված խոստումը: Թուրքական ծագմամբ այս պատգամավորը, որը բանաձևը առաջ տարավ խորհրդարանում, հսկայական նշանակություն ունի Եվրոպայում մեզ բոլորիս համար»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan