Ծեծը՝ «խափանման միջոց». քարի դարի հայեցակարգը. «Իրական իրավունք»



Ինչու՞ ենք պահում այսքան ոստիկան, եթե փողոցի մեջտեղում մեկ ամսում՝ օրը ցերեկով, ծեծելով 2 մարդ է սպանվում, ինչի՞ ենք պահում այսքան ոստիկանություն, դատարան, եթե արդարությունը հաստատվելու է թաղային հեղինակությունների ու գողականների միջնորդությամբ կամ բռնություններով, իսկ դատարան դիմողներին համարում ենք «կլյաուզնիկ»: Այսօր մարդիկ Հայաստանից հեռանում են ոչ միայն սոցիալական խնդիրների, այլև այդ նույն բռնության մշակույթի և անարդար դատական համակարգի պատճառով: Պայքար բռնության մշակույթի դեմ՝ սա է միակ ճանապարհը: