Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տ.Աբրահամյան. Ընտրության գործընթացը կազինո այցելել չէ

Տ.Աբրահամյան. Ընտրության գործընթացը կազինո այցելել չէ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տ.Աբրահամյան. Ընտրության գործընթացը կազինո այցելել չէ

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյաը facebook-ի իր էջում գրել է.
«Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի ազդեցություն ունեցող այն քաղաքական ուժերը, որոնք դեռևս չեն հայտարարել, թե նախագահական ընտրություններին ինչ ֆորմատով են մասնակցություն ունենալու, նույնիսկ իրենց թույլ են տալիս սարկազմով խոսել այն ուժերի մասին, ովքեր կոնկրետություն են մտցրել այս հարցում: Իրենց որոշման մասին հայտարարություն չանողներն ու չկողմոնորոշվածները դա համարում են լոկ մարտավարական քայլ (չնայած նրանց անկեղծությանը քչերն են հավատում): Սակայն նրանք բավականին հաճախ մոռանում են մեկ այլ՝ ավելի կարևոր հանգամանքի մասին: Ընտրության գործընթացը կազինո կամ Vivaro այցելել չէ, որ «խաղից» առաջ երբ էլ մտնես հնարավոր կլինի խաղադրույք կատարել, քաղաքական ուժերը հաճախ մոռանում են, որ բուն քվեարկությունից բացի կա նախընտրական փուլ հասկացությունը, որի ժամանակ այդ ուժերը պարտավոր են ներկայացնել իրենց ծրագրերն ու երկրի առջև կանգնած մարտահրավերների լուծման իրենց տարբերակները: Եթե բարեփոխումների ու դեմոկրատիայի կեղծ թիկնոցով շրջող այս ուժերը շարունակեն առաջնորդվել նման մարտավարությամբ, ապա փետրվար ամիսը նրանց «սառը ցնցուղ» է խոստանում»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan