Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Խորհրդարանականների 30-40%-ն ԱԺ են գալիս «գուլյատի» համար

Խորհրդարանականների 30-40%-ն ԱԺ են գալիս «գուլյատի» համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Խորհրդարանականների 30-40%-ն ԱԺ են գալիս «գուլյատի» համար

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է.
«ԲՀԿ-ն համարում է, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել «անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, ինչը կբերի քաղաքական կուսակցությունների դերի և պատասխանատվության զգալի բաձրացման»: Այն, որ նախագահական ընտրությունների առաջ ԲՀԿ-ն քննարկման կոնկրետ քաղաքական օրակարգ է ներկայացնում՝ ողջունելի է, սակայն որքանով է այդ նախաձեռնությունը անկեղծ: Խնդիրն իհարկե կառավարման մոդելի քննարկում է ենթադրում, սակայն եթե ԲՀԿ-ն կարծում է, որ միայն մոդելի փոփոխությունը պատասխանատվություն կառաջացնի իր կուսակիցների մոտ, այլ խնդիր է, եթե նրանք համարում են, որ միայն կառավարման մոդելի փոփոխության դեպքում իրենց ղեկավարը կսկսի հաճախել ԱԺ, դա էլ է այլ խնդիր: Արդյո՞ք ԱԺ-ն ավելի մեծ պատասխանատվություն է դրսևորում, քան նախագահական ինստիտուտը: Արդյո՞ք ԱԺ-ից ամիսներով բացակայող, նիստերի ժամանակ քնող, անհարկի պոպուլիզմով զբաղվող, անհարկի բոյկոտ հայտարարող, կարևոր քննարկումներից բառիս բուն իմաստով «թռնող» պատգամավորներն են, որ միայն իվիճակի կլինեն լուծել մենաշնորհի հարցն ու անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել: Արդյո՞ք մենաշնորհի վերացման տակ կարող ենք նաև ինքնախոստովանություն տեսնել: Համենայնդեպս, մոդելի փոփոխության արդյունքում հնաավոր փոփոխությունների մասին հիմնավորում ԲՀԿ-ն չի ներկայացրել, սակայն հույս ունենանք նա կներկայացնի և առավել կոնկրետ կհիմնավորի, թե ի՞նչն է անհնար իրականացնել կառավարման նախագահական մոդելի դեպքում և ինչը կփոխվի խորհրդարանական մոդելին անցնելու դեպքում:
Հ.Գ. Առիթ եղել է նշելու, որ մեր խորհրդարանականների 30-40%-ն ԱԺ են գալիս «գուլյատի» համար, արդյո՞ք հենց նրանք են, ումից ԲՀԿ-ն անհրաժեշտ բարեփոխումներ է ակնկալում: Իհարկե ԱԺ-ում կա պատգամավորների մի զանգված, որոնք են իրենց ուսերին տանում ԱԺ դերի ողջ պատասխանատվություն, բայց արդյո՞ք այդ պատգամավորները կամ պետությունն իրենք պատրաստ է նման փոոխությունների»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan