Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԲՀԿ-ն փորձում է կոնսոլիդացնել քաղաքական ուժերին

ԲՀԿ-ն փորձում է կոնսոլիդացնել քաղաքական ուժերին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԲՀԿ-ն փորձում է կոնսոլիդացնել քաղաքական ուժերին

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Սարոյանն իր էջում գրել է.
«Խորհրդարանական համակարգի անցնելու «անձնական կարծիքը», ըստ ԲՀԿ-ի: Այս հայտարարությամբ ԲՀԿ-ն փորձում է կոնսոլիդացնել քաղաքական ուժերին, այսինքն դառնալ 2008-ի ՀԱԿ-ը: Հիշեցնեմ, որ ՀԱԿ անդամ կուսակցությունները' կապ չունի ինչ կալիբրի, համախբվել էին, այսպես ասած, «ավազակապետական բուրգի կազմաքնադման» մտքի շուրջ, իսկ այսօր ՀԱԿ-ի խմորումները ցույց տվեցին, որ դա պարզապես իրավիակային նկրտումներ էին, իսկ ԲՀԿ-ն այս նոր «քաղաքական օրակարգով» ցանականում է համախմբել իր շուրջ այն ուժերին, որոնք ցանկանում են անցնել խորհրդարանական կառավարաման համակարգի: Արդյո՞ք սա էլ նման չէ այդ «դասին»: Այստեղ կարևորը ոչ թե խորհրդարանական կամ նախագահական համակարգերի ընդունելի կամ ոչ ընդունելի լինելու մեջ է, այլ այդ տակտիկական քայլով քաղաքական ուժերին ու հասարակությանը մոլորեցնելու:
Ոչ հեռու անցյալում, խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացքում ԲՀԿ-ն նախաձեռնել ու կազմակերպել էր ինչ-որ միասնական շտաբ, որի գործունեության շուրջ համախմբվել էին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և մասամբ «Ժառանգությունը»: Իսկ հիմա ուր է այդ միասնական շտաբը... հայտնի է բոլորիս:
Դրանից առաջ խորհրդարանում բարձրացվեց 100% համամասնական կարգին անցնելու հարցը, ԲՀԿ-ն միացավ ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի պահանջին, սակայն քվեարկությամբ ապացուցեց հակառակը: Իսկ հիմա այս հայտարարությունը իր արժանահավատությամբ միայն ստեղծում է այն տպավորությունը, որ հնչած հայտարարությունը, լինի դա անձնական կարծիք, կամ պաշտոնական դիրքորոշում, պարզապես իրավունք ունի գոյություն ունենալ...
Հ.Գ. Հայկական իրականության մեջ ցանկացած նախաձեռնություն կպսակվի հաջողությամբ այն դեպքում, երբ այն ունենա գաղափարական հենք, և դրա գործունեությունը բխի հասարակության շահերից, այլ ոչ թե իրավիճակային քաղաքական միավորների ու քաղաքական դաշտում դեմքը փրկելու նեղ շահերից»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan