Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կոնսենսուս մինուս մեկ գաղափարը տապալվել է

Կոնսենսուս մինուս մեկ գաղափարը տապալվել է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կոնսենսուս մինուս մեկ գաղափարը տապալվել է

««Կոնսենսուս մինուս մեկ» (մինուս մեկը ՀՀԿ-ն է) գաղափարը, որի հիմնական դրոշակակիրներն են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ կապ չունի ով հրապարակային, և ով «տակից», կարելի է ասել արդեն տապալվել է»,- Facebookի իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:

Նրա կարծիքով՝ անհնար է չնկատել, որ երկրում շատ, թե քիչ ազդեցություն ունեցող գլխավոր ուժերն այսօր խորհրդարանում են և չկա մի ազդեցիկ ուժ (ինչպիսին որ ՀԱԿ-ն էր մինչ 2012-ի խորհրդարանական ընտրությունները), որ հայտնվել է «դրսում»:
«Այդ ուժերից «Ժառանգությունը» հայտարարել է, որ նախագահական ընտրություններին հանդես է գալու սեփական թեկնածուով (Րաֆիի Հովհաննիսյան), ՕԵԿ-ն (իր ֆինանսական և վարչական ռեսուրսներով) ու ՀՀԿ-ն պաշտպանելու են գործող նախագահին, իսկ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ որոշում չունեն: Արդյունքում կարելի է ֆիքսել, որ խորհրդարանական երեք ուժերը արդեն իսկ դուրս են այդ գաղափարից, իսկ գաղափարի դրոշակակիրները նույնիկս որոշում չեն կայացրել և հայտնվել են լուսանցքից դուրս ընկելու վտանգի առաջ: Այսօր էլ արդեն կարող ենք ֆիքսել, որ «Կոնսենսուս մինուս մեկ» գաղափարն այլևս ակտուալ չէ, իսկ դրա «հայրերն» իրենց հաշվարկներում ակնհայտ սխալվել են:
Հ.Գ. Ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններում համագործակցություն կինի միայն ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև, սակայն դեռևս պարզ չի, թե դա ինչ ձևով կարտահայտվի, իսկ ՀՅԴ-ն, ով ամենայն հավանականությամբ թեկնածու չի առաջադրի, հիմնականում չեզոք դիրք կզբաղեցնի (եթե իհարկե երկրորդ նախագահը չառաջադրվի)»,-գրել է Տիգրան Աբրահամյանը:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan