Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քիչ են այն լիդերները, ովքեր կարող են հավակնել նախագահի պաշտոնին

Քիչ են այն լիդերները, ովքեր կարող են հավակնել նախագահի պաշտոնին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քիչ են այն լիդերները, ովքեր կարող են հավակնել նախագահի պաշտոնին

«Կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցում կատարելու կողմնակիցները որպես այդ փոփոխության հիմնական պատճառ կամ միգուցե շարժառիթ ընդգծում են իրական բարեփոխումների հասնելու հարցը, ինչը մեղմ ասած այդքան էլ ծանր փաստարկ չէ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենը, բացի ժամանակ ձգելուց կամ պրոցեսներին քաղաքական ընթացք հաղորդելուց մեկ այլ կարևոր, սակայն միաժամանակ ցավալի տարր է պարունակում:
«Իրականում մեզանում քիչ են այն լիդերները, ովքեր կարող են հավակնել նախագահի պաշտոնին: ԲՀԿ-ն իհարկե ունի իր ընդգծված լիդերը, սակայն որքան էլ որպես գործիչ նա բարձր վարկանիշ ունի, բայց նրա հավակնությունը ակնհայտորեն նախագահի պաշտոնին չեն ձգում: Նույնը վերաբերվում է ՀՅԴ-ին. Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան… սակայն այսօր ոչ նրանք, ոչ էլ ՀՅԴ-ն իրենց «մարզավիճակում» չեն կամ միգուցե չի ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, երբ նրանք կլինեին նախագահի ամենապահանջված հավակնորդները: Այս պարագայում, անկնկալել, որ խորհրդարանական կառավարման համակարգի դրոշակակիրները կխոստովանեն իրենց առաջադրած խնդիրների անկեղծ պատճառներ, ուղղակի անհնար է: Միաժամանակ արժե շեշտել, որ նույնիսկ հստակ «քաղաքական օրակարգի» առաջադրումը քաղաքական պայքարում հաջողություն չի խոստանում, եթե այն պարուրված չէ ուժեղ փաստարկներով:
Հ.Գ. Հետաքրքիր է, կառավարման համակարգի կամ ընտրակարգի փոփոխություն առաջադրող ու առաջ տանող ուժերը կատարել են անհրաժեշտ վերլուծություններ այն մասին, թե այդ դեպքում ի՞նչ փոփոխություն է պահանջում ու սպասում հասարակությունը: Չեմ կարծում, թե ժողովուրդն իր խնդիրների լուծումը հենց այդ հարցերի լուծման մեջ է տեսնում»,-գրել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan