Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դավաճանության վիճակագրություն. Վանաձոր 2016

Դավաճանության վիճակագրություն. Վանաձոր 2016
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Ոչ թե գյուղ չկա, այլ փաստորեն տուն չկա, որ մեջը շուն չլինի: 18-ից 4-ը, ում ոչ «այո»-ն է այո, ոչ էլ «ոչ»-ը՝ ոչ: Թաթարն ու արաբը «այո»-ի տեղն էլ են «ինշալահ» ասում, «ոչ»-ի տեղն էլ: Դե հիմա՝ Աստծո կամոք, կանի, թե չի անի՝ Աստծո կամոք, ինքն էլ չգիտի…

Կարծում եք, եթե Մարուքյան եղբայրները, ասենք, ստի դետեկտորով, պարզեն, թե ովքեր էին այդ 4 հոգին, որ, որքան էլ վերամբարձ չհնչի, բայց դավաճանեցին… այ այդ մարդիկ կարծում եք նեղվելու՞ են: Չեմ զարմանա եթե պարզվի, որ առնետներից մեկը կամ երկուսը հենց Մարուքյանենց կուսակցությունից էլ եղած լինեն ու վստահ եմ, որ «վառվելու» դեպքում անգամ նրանք իրենց խիղճը կոմֆորտի գոտի վերադարձնելու ինչ-որ մի հնարք կգտնեն:

Չեն խաբել, չեն դավաճանել, ուխտ չեն դրժել՝ «հարիֆացրել են»: Հարիֆացրել ու տեղն են դրել քաղաք չափից դուրս հաճախ գնացող-եկող, ով գիտի՝ քաղքցիքից պոնչիկ ուտել, բիբար կրծել ու կատու ներկել սովորած, իրենց վերին արտի ցորեն համարող այդ եղբայրների պորտը: Չեն խաբել՝ հարիֆացրել են, վերականգնել են տիեզերական արդարությունը, իսկ փողը, դիրքը, «պռախոդը» երկրորդական են: Խաբելն ամոթ է, հարիֆացնելը՝ ոչ:

Թուրքերի մոտ էլ օրինակ արվամոլությունն է ամոթ, բայց բացառապես պասիվ արվամոլությունը, իսկ հակառակը՝ նույնիսկ գլուխ գովալու առիթ: Ու ինչպես, ասենք, իմիշլեցի մի «քուլանփարայի» կյանքում չես համոզի, որ նա սովորական արվամոլ է, այլ ոչ թե ղոչ-արու, այդպես էլ վանաձորցի (երևանցի, շամշադինցի, եղեգնաձորցի և այլն) հարիֆացնողներին չես համոզի, որ իրենց արածը արած չի:

18-ից 4-ը՝ մեր 22%: Մի փոքր շատ չէ՞ կես միլիոն ծուխ մեր երկրի համար: Մարդ ձեզ հետ էս երկում ո՞նց ապրի: Ձեզ ով գիտի, գուցե իմ տուն է՞լ եք մտել արդեն: Չէ որ, ըստ վերջին վիճակագրության, մեզանից ամեն 4-5-րդն անհաստատ է՝ Խորենացու «Ողբի» անհաստատներից՝ գողերին գողակից, ստրուկներին համամիտ: Ու Սատանեն հեռվից կնայի ու կուրախանա, թե ինչպես է հարևան-հարևանի, եղբայր-եղբոր, հայր-զավակի մեջ դավաճան փնտրում:

Ինչին կպաք՝ փուշ ու տատասկ դարձավ:

Քրեական օրենսգիրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասը հանցագործության դրդելու մասին է: Հիմա, եթե հաղթանակը ձեռքներում բռնած, այն շոշափած, փաղաքշած ու մի պահ իրենց ուժին հավատացած մարդիկ, ում ձեռքից այդ հաղթանակը փախցվեց ինտրիգների, ստվերային պայմանավորվածությունների ու միանգամայն օրինական այլ միջոցների շնորհիվ… եթե այդ մարդիկ աֆեկտի մեջ ընկեն ու բաներ անեն, որոնք անել չարժե, այ այդ դեպքում հանցագործության դրդելու փաստով քրեական գործ ու հետաքննություն լինելու՞ է: Ճանաչվելու՞ են ինտրիգներն ու ստվերային գործարքները հանցագործության դրդելու գործիք ու միջոց, ինչպես հանցագործության գործիք է ճանաչվում մարդու վրա կրակած զենքը:

Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչի տարրեր չի պարունակում արդյո՞ք իրավիճակը, երբ դու, կարծես թե հաղթում ես, իսկ քեզ ցույց են տալիս, որ ընտրական մեխանիզմներով ոչնչի հասնել, միևնույն է, չես կարող ու, մեծ հաշով, առաջարկում մի ուրիշ բան մտածել:

Էս կողմերում մի 100 տարի առաջ նման պատմություն եղել էր արդեն, երբ գյուղացիները որոշել էին սպանել Հովհաննես Թումանյանի եղբորը, որը լոռեցիների լեզվով ասած՝ մարդկանց «քորլուխ էր» տալիս: Ասում են՝ շատ անհաջող մարդ էր՝ կանանց ու աղջիկներին էր նեղացնում, տարեցներին զզվացնում: Վերջը գյուղացիք զինված դարանակալում են ու երբ նա ձիու վրա նստած հայտնվում է կրակի գծի վրա, դարանակալածներից մեկը, չգիտես ինչու, իր գյուղացիների վրա է սկսում կրակել:

ԳԱՐԵԳԻՆ ԽՈւՄԱՐՅԱՆ

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan