Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վահան Ղուկասյան. «Հարսնաքարի» և Պողոս Պողոսյանի դեպքերը վաղուց արդեն դարձել են քաղաքական մանրադրամ

Վահան Ղուկասյան. «Հարսնաքարի» և Պողոս Պողոսյանի դեպքերը վաղուց արդեն դարձել են քաղաքական մանրադրամ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահան Ղուկասյան. «Հարսնաքարի» և Պողոս Պողոսյանի դեպքերը վաղուց արդեն դարձել են քաղաքական մանրադրամ

Վահան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
«Ես հանգիստ եմ նայում այն փաստին, որ «Ժառանգության» կողմից նախաձեռնված Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ» հակակոռուպցիոն և «Հարսնաքարի» դեպքի և Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու մասին նախաձեռնությունները տապալվեցին։
Առաջինի դեպքում գործ ունենք զուտ պոպուլիստական առաջարկության հետ, որով «Ժառանգությունը» փորձում է պատրանք ստեղծել ԱԺ-ում տարվող բուռն գործունեության մասին և, ի զարմանս ինձ, ճիշտ էր վարչապետը, համենայն դեպս այն առումով, որ կարիք չկա նոր մարմին ստեղծելու, եթե կան արդեն երկուսը, ու ինչպես տեսնում ենք, մեծ օգուտ չեն բերում։ ԱԺ-ինն էլ կդառնար հերթական մեռած գոյացությունը, որտեղ մեկումեջ կաղմկեր «Ժառանգության» կամ ՀԱԿ-ի ներկայացուցիչը, բայց փաստացի ոչ մի արդյունքի չէր բերի։
Ինչ վերաբերում է երկրորդ հանձնաժողովին, ապա ի սկզբանե էլ պարզ էր, որ այդ նախաձեռնությունը տապալվելու է ու որքան էլ Ուրիխանյանն ու Փոստանջյանը միմյանց վրա բարդեն մեղքը, ակնհայտ է, որ «Հարսնաքարի» և Պողոս Պողոսյանի դեպքերը վաղուց արդեն դարձել են քաղաքական մանրադրամ՝ հատկապես մեր ընդդիմադիր և «այլընտրանքային» դաշտերի ձեռքում։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan