Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գործադուլ Ջավախքում` Բաքու-Թբիլիսի–Կարս երկաթուղու շինարարությունում

Գործադուլ Ջավախքում`  Բաքու-Թբիլիսի–Կարս երկաթուղու շինարարությունում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գործադուլ Ջավախքում` Բաքու-Թբիլիսի–Կարս երկաթուղու շինարարությունում

Ջավախք բլոգում կարդում ենք. 

Ախալքալաքում Բաքու-Թբիլիսի–Կարս երկաթուղային գծի կառուցման համար աշխատող բանվորները հայտարարել են գործադուլ միանգամից մի քանի պատճառով: «Ախալցխայի վերածնունդը» տեղեկացնում է, որ նրանք տնօրինության մեղադրում են աշխատավարձերի ուշացման և բանվորների վրա ճնշումներ գործադրելու մեջ: Ինչպես նշել են գործադուլ անողները` իրենք երեք ամիս աշխատավարձ չեն ստացել, բացի դրանից' տնօրինությունը պարբերաբար ազատում է բանվորներին աշխատանքից:
Հենց երեկ 7 աշխատող ազատել են աշխատանքից: Գործադուլ անողները պահանջում են իրենց աշխատավարձերը և վերականգնել հեռացված աշխատակիցներին:
Ախալքալաքի երկաթուղու կառուցմանն աշխատում է 70 բանվոր, որոնցից միայն 25-ն է վրացի, իսկ մնացածը` ադրբեջանցի: Երկաթուղու կառուցման կառավարիչը չի ժխտում աշխատակիցների ազատման փաստը և նշում, որ այն որոշվում է ընկերության կողմից, իսկ տեղի ղեկավարությունը միայն կատարում է այդ որոշումը:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը սկսվել է 2008 թվականին: Ախալքալաքում այն իրականացնում է «Ճանապարհային շինարարության» կազմակերպությունը: Այս երկաթուղու կառուցումը ավարտվելու է 2015 թվականին:
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Հայաստանը շրջանցող նախագիծ է, որն Ադրբեջանը կապելու է Թուրքիայի հետ:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan