Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կոնստանտին Տեր- Նակալյան . Տեսնենք, թե ի՞նչ զարգացումներ կլինեն մոտակա մի քանի շաբաթվա մեջ

 Կոնստանտին Տեր- Նակալյան . Տեսնենք, թե ի՞նչ զարգացումներ կլինեն մոտակա մի քանի շաբաթվա մեջ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կոնստանտին Տեր- Նակալյան . Տեսնենք, թե ի՞նչ զարգացումներ կլինեն մոտակա մի քանի շաբաթվա մեջ

Օգտատեր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում աշխարհում՝ կապված Սիրիայի հետ, իսկ ավելի կոնկրետ, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման հետ։ Եթե մի երկու ամիս առաջ Euronews-ը, Al Jazeera-ան, FoxNews-ը և հզոր մեդիա ռեսուրսներ անխնա ինֆորմացիոն պատերազմ էին վարում Ասսադի դեմ, իսկ «ապստամբենրին» ներկայացնում, որպես անմեղ հրեշտակներ, ովքեր մարտնչում են արյունարբու կառավարական զորքերի դեմ, ապա վերջին շրջանում գնալով ավելի են հաճախակիանում ապստամբների իրական էությունը ցույց տվող ռեպորտաժները։
Մի կողմից հուսադրող է, բայց աշխարհաքաղաքական այս մակարդակում և առկա էսկալացիայի այս կարգավիճակում պատահականությունները բացառված են։ Կա երկու տրամաբանական եզրահանգում ստեղծված իրավիճակում.
ա. ԱՄՆ-ը փոխել է իր դիրքորոշումը և այլևս օրակարգային չի համարում Մերձավոր Արևելքում իրավիճակի էլ ավելի սրումը և պատերազմի հրահարումը։
բ. Հիմա, երբ արդեն ընտրություններն ավարտված են և առանց պարտությունից վախենալու, Օբաման նոր պատերազմ կարող է սկսել, սա ուղղակի մի ժեստ է, որ միտված է թուլացնելու շահագրգիռ կողմերի զգոնությունը ու տհաճ անակնկալ մատուցել։
Մոտս մտավախություն կա նաև, որ այս կերպով լրացուցիչ մի պատրվակ է ստեղծվում, որպեսզի իրականացվի ռազմական ինտերվենցիա։ Բանն այն է, որ Ասսադի վարչախմբին համամարդկային թշնամի ներկայացնելու փորձերը տապալվեցին և կա հավանականություն, որ հիմա դիտավորյալ բացում են ապստամբների հրեշավոր էությունը, որպեսզի հետո հայտարարեն, որ Սիրիայի իշխանությունները այլևս չեն վերահսկում իրավիճակը իրենց երկրում և այնտեղ բուռն գործունեություն են ծավալել ահաբեկչական խմբավորումներ, որոնք սպառնում են ԱՄՆ շահերին և այդ պատրվակով արդեն իրականացնեն ռազմական ինտերվենցիան։
Տեսնենք, թե ի՞նչ զարգացումներ կլինեն մոտակա մի քանի շաբաթվա մեջ»։

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն: 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan