Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀԱԿ- ԲՀԿ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում

ՀԱԿ- ԲՀԿ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱԿ- ԲՀԿ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում

Վահան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
«Այսօր կայացել է ՀԱԿ-ԲՀԿ խորհրդակցություն՝ փակ դռների ներքո, որտեղ մի կողմից մասնակցել են Լևոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը և Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը՝ մյուս կողմից։
Քննարկման թեման եղել է 100 տոկոսանոց համամասնական ցուցակների անցնելու ԲՀԿ-ի առաջարկը, ինչպես նաև ՀԱԿ-ի հակաառաջարկը՝ իշխանություններին անվստահության համատեղ դրսևորման և դրա մեխանիզմների վերաբերյալ։
Հանդիպումից հետո Օսկանյանն ասել է, որ բոլոր հարցերն էլ քննարկվել են ու թեև դեռևս չկա կոնկրետ համաձայնություն, բայց կան բազմաթիվ ընդհանրություններ։ Օսկանյանն ասել է նաև, որ բանակցությունները պետք է շարունակել
Զուրաբյանը ևս բավականին ոգեշնչված է այս հանդիպումից։ Համենայն դեպս դատելով նրա պատասխաններից, համաձայն որոնց այս բանակցությունները միայն սկզիբն են և անցել են անկեղծության մթնոլորտում, կարելի է եզրակացնել, որ Զուրաբյանը ևս բավարարված է դրանց արդյունքներով։ Ավելին, նա չի բաառել համատեղ ուժերով զանգվածային միջոցառումների անցկացումը և ասել է,որ
համապատասխան որոշման դեպքում, նման միջոցառումները տեղի կունենան նախագահական կոնտեքստում։
Սա ինքնին հետաքրքիր զարգացում է, որովհետև թեև շատ անվստահ, բայց խոսքերից գործի անցնելուն ուղղված քայլ է։ Ու այս կոնտեքստում հատկապես հետաքրքիր են ասեկոսեները Մոսկվայից, համաձայն որոնց, Ծառուկյանը հանդիպել է ՊԲ նախկին հրամանատար, Արցախյան պատերազմի հերոս Սամվել Բաբայանի հետ, ով մինչ այժմ, ըստ խոսակցությունների, «թռած» էր, որովհետև մեծ պարտքեր էր հավաքել Հայաստանում։ Թեև դժվարանում եմ կոնկրետ եզրակացություններ անել, քանի որ տեղեկատվությունը հաստատված չէ, այնուամենայնիվ, եթե այն համապատասխանում է իրականությանը, կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ն ուզում է նաև հենվել Բաբայանի ունեցած հեղինակության վրա (Արցախում նա մինչ այժմ էլ թեև հակասական, բայց վերաբերմունք է վայելում ժողովրդի ու հատկապես բանակի կողմից)....»:

 

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:



 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan