Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քաղաքագետ. Կիսանախագահականի դեպքում տնտեսական քաղաքականության պատասխանատուն վարչապետն է

Քաղաքագետ. Կիսանախագահականի դեպքում տնտեսական քաղաքականության պատասխանատուն վարչապետն է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքագետ. Կիսանախագահականի դեպքում տնտեսական քաղաքականության պատասխանատուն վարչապետն է

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ երկրորդ նախագահն իր հարցազրույցում մի հետաքրքիր, միաժամանակ շատ նուրբ միտք է արտահայտել, ինչն առաջին հայացքից չերևացող, սակայն բավականաչափ կարևոր հանգամանք է. «Անձամբ ինձ համար ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաև տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ»: Մինչև այդ խոսելով ՀՀ-ում կառավարման համակարգի մասին, մասնավորապես 2005 թվականի Սահմանադրական փոփոխությունների ու ՀՀ-ի կիսանախագահական համակարգի անցման մասին, վերջին նշել էր, որ դրանով «նշանակալիորեն ընդլայնեց կառավարության լիազորությունները»: Ռ. Քոչարյանը տողատակով հասկացնում է, որ իր տեսանկյունից, տնտեսական կուրսում նկատվող սայթաքումների մեղավորը ոչ թե նախագահն է, այլ վարչապետը և երբ ինքը դժգոհում է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունից, դա չպետք է հասկանալ նախագահի ուղղությամբ «բոչկա չի գլորելու» համատեքստում: Քոչարյանը հասկացնում է, որ տնտեսական կուրսի համար նախագահին կքննադատեր միայն այն դեպքում, եթե մեր երկրում գործեր կառավարման նախագահական համակարգը, որի դեպքում Սահմանադրությունը նախագահին բավականին ուժեղ լծակներ է տալիս, իսկ կիսանախագահականի դեպքում տնտեսական քաղաքականության պատասխանատուն վարչապետն է:
Հ.Գ. Երկրորդ նախագահն իր խոսքի վերջում գեղեցիկ խոսքեր է շռայլում ԲՀԿ-ի հասցեին, սակայն դժվար է ասել, թե ինչ կտա այս ասոցացումը ԲՀԿ-ին, սակայն ակնհայտ է, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածին շատ բան կհիշեցնի»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan