Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սադրիչ ցուցանակ՝ Պոլսի հայ դպրոցներից մեկի մուտքի մոտ

Սադրիչ ցուցանակ՝ Պոլսի հայ դպրոցներից մեկի մուտքի մոտ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սադրիչ ցուցանակ՝ Պոլսի հայ դպրոցներից մեկի մուտքի մոտ

«Ստամբուլի հայկական դպրոցի մուտքի մոտ կախված «Ինչ երջանիկ եմ,որ թուրք եմ» գրությունը զարմանք է առաջացրել անգամ «Հաբեր 7»-ի թուրք հոդվածագիր Էրքամ Թուֆան Այթավի մոտ:
Աթաթուրքի հայտնի խոսքերը, որոնք կարող եք գտնել փակցված Թուրքիայի ամեն անկյունում, առանձնակի աչքի է զարնում հայկական դպրոցի մասին տեղեկություն տվող ցուցանակի անմիջապես վերևում և շատ ավելի մեծ չափերով:
Ստամբուլի Բոմոնտիի հայ կաթոլիկ տարրական դպրոցի ցուցանակը կարելի է ասել` չի էլ երևում ավելի մեծ թուրքական ցուցանակ-կոչի տակ:
«Լավ, սա ի՞նչ քայլ է»,-իր վրդովմունքն է արտահայտում անգամ թուրք հոդվածագիրը: «Ի՞նչ մեսիջ ենք ցանկանում փոխանցել մենք այս դպրոց ժամանող հայ մանուկներին»,-հավելում է Այթավը, ով նշում է, թե ցուցանակը պատահական չի այդտեղ ամրացված:
Լուսանկարում հայկական դպրոցի մուտքն է: Վերևի հատվածում Աթաթուրքի խոսքերն են, իսկ ներքևում թուրքերենով գրված է. «Ստամբուլի Բոմոնտիի մասնավոր հայ կաթոլիկ տարրական դպրոց»»,-այս մասին իր թուրքագիտական բլոգում գրել է
Գևորգ Պետրոսյանը:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan