Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վահագն Սարոյան. Հանդիսատեսը սպասում է իր սպասելիքների արդարացմանը

Վահագն Սարոյան. Հանդիսատեսը սպասում է իր սպասելիքների արդարացմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահագն Սարոյան. Հանդիսատեսը սպասում է իր սպասելիքների արդարացմանը

Վահագն Սարոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հասարակությունն այսօր ականատես է լինում հիանալի կազմակերպված բեմականացման: Ուղղակի անշլագ է: Հանդիսատեսը անընդհատ սպասում է իր սպասելիքների ու ակնկալիքների արդարացման, բայց գործընթացն այնքան էլ գոհացուցիչ չէ: Այսպես` քաղաքական ուժերը իրար հերթ չտալով խոսում ու քննադատում են միմյանց, տպավորություն ստեղծելով հանդիսատեսի մոտ, իհարկե լավ երևալու տպավորության մասին է խոսքը, ու խնդիր դրված չէ, որ լավ պետք է երևաս դիմացինին չսևացնելու հաշվին: Սարերից եկած քամին հովացնում է շատ մարդկանց սրտեր ու հովացած սրտով Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն հռչակում է նախագահի թեկնածու: ՀԱԿ-ը իր քննադատական սլաքներն ուղղում է աջ ու ձախ իր մեջ ունենալով տարատեսակ հակասություններ, սակայն ուզում է իր կողմը սիրաշահել իննովացիոն այլընտրանքին, որին միանշանակ չեն ընդունում ՀԱԿ-ում: Այլընտրանքային ուժը հրավիրում է տարբեր տեսակի գաղտնի ժողովներ ու ծնվում է երկիրը խորհրդարանական դարձնելու գաղափարը, որի շուրջ ուզում է հավաքել մյուս քաղաքական ուժերին: Տարատեսակ հակադարձ մեկնաբանություններից հետո հայտարարությամբ հանդես է գալիս արբիտրը և «ֆորա» է տալիս ԲՀԿ-ին, իսկ ԲՀԿ-ին ոչինչ անել չի մնում, քան էնտուզիազմով լծվել իր խորհրդարանականացնելու և համամասնականացնելու գործընթացին, կարծես էլ ուրիշ խնդիրներ չկար էս երկրում: Դաշնակցական ընկերներն էլ այս ընթացքում որդեգրում են տրիվիալ և սպասողական կեցվածք: Իսկ հանդիսատեսն էլ սպասում է իր խնդիրների լուծման վերաբերյալ արարին, սակայն ապարդյուն»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan