Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վ. Սարոյան. Գ. Ծառուկյանի հայտարարությունը նաև կարելի է դիտարկել որպես նախընտրական ելույթ

Վ. Սարոյան. Գ. Ծառուկյանի հայտարարությունը նաև կարելի է դիտարկել որպես նախընտրական ելույթ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վ. Սարոյան. Գ. Ծառուկյանի հայտարարությունը նաև կարելի է դիտարկել որպես նախընտրական ելույթ

Վահագն Սարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Գյումրիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել' «Ես ոչ թե եկել եմ որևիցե բանի տեր դառնալու, ունեցվածք դիզելու կամ ինչ-որ ծրագրի համար, այլ եկել եմ այստեղ օգնելու, ասելու, ամրապնդելու այն վստահությունը, որ կա ձեր կողմից իմ հանդեպ»: Այս հայտարարությունը կողքից ունի բարեգործական էֆֆեկտ, քանի որ մարդը չունի ունեցվածք դիզելու խնդիր, այլ ավելին`պատրաստ է նույնիսկ կորցնել ունեցվածք հանուն այդ վստահության, ինչպես նաև ինչ-որ ծրագրով չհանդիպելու թեզն էլ ցույց է տալիս, որ պարզապես մարդկանց սոցիալական խնդիրներին թեթևություն հաղորդելու միտվածությունը գալիս հաստատում է այն, որ հայտարարության կոնտեքստ բարեգործություն է ենթադրում: Դա ոչ միայն ողջունելի է, այլև գովասանքի է արժանի: Սակայն հարց է առաջանում. պարոն Ծառուկյանը գնացել է Գյումրի իր հանդեպ վստահությունը ամրապնդելու համար, կարո՞ղ ենք մեզ թույլ տալ`եզրակացնելու, որ եթե Ծառուկյան, ապա նաև ԲՀԿ…
Եթե նաև ԲՀԿ, ապա Ծառուկյանը նշեց, որ չի եկել «ինչ-որ ծրագրի համար»:
Ի՞նչ է ստացվում. արդյո՞ք ԲՀԿ-ն ծրագիր չունի, նույնիսկ այն դեպքում եթե կատարում է մարզային այցելություններ, հանդիպում է իր ակտիվի հետ: Եթե չունի, ապա ի՞նչ մեթոդներով է պահպանվում ու ամրապնդվում ընտրողների վստահությունը իրենց հանդեպ: Վերջին զարգացումների (նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու կամ սատարել-չստարելու) ֆոնին, այս հայտարարությունը նաև կարելի է դիտարկել, որպես նախընտրական ելույթ:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan