Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռ. Մելքոնյան. Ողջ եղե՛ք, քցվածներ

Ռ. Մելքոնյան. Ողջ եղե՛ք, քցվածներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռ. Մելքոնյան. Ողջ եղե՛ք, քցվածներ

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լսի՛ր Հայաստան, այս քաղաքական գործիչների մեծամասնությունը, որոնք մշտապես փորձում են փայլատակել իրենց ինտելեկտով, խորիմացությամբ, գիտելիքներով, ընդամենը նույն հայկական միջավայրի այլ արտացոլանքն են, նույն գռեհիկ «քուչա-ապերոյական» մակարդակի «ինծիլիգենտիկ» տեսակը, նույն հարաբերություններով, նույն արժեհամակարգով... Նրանցից էլ է խաշլամայի, խաշի ու քյաբաբի հոտ գալիս... Ինչևէ, ԲՀԿ-ի հետ որոշակի քաղաքական ուժերի ռևերանսները, «քսմսվելը» ինձ հիշեցնում է հայտնի «7,5»-ի Գագիկ Ծառուկյանի տան, նրա հետ հարցազրույցի տեսարանը: Այդ քաղաքական ուժերը կնմանվեն կամ արդեն նմանվում են ներկայացման այն հայտնի կենդանիներին՝ սարդին, առյուծներին, մյուսներին կապված շղթայով կամ առանց շղթայի...
Տհաճ, շատ տհաճ տեսարան է...
Ես հիշում եմ, նույնիսկ շատ լավ եմ հիշում այն կարգախոսերը, վանկարկումները, հայհոյանքները, որ հնչում էին Ծառուկյանի և Օսկանյանի հասցեին հանրահավաքների, երթերի պիկետների ժամանակ: Չէ՛, ճիշտ-որ քաղաքականությունը աշխարհի հին մասնագիտություններից է...
Ուր մնացին այն կոչերը, որ դուք պայքարում եք ժողովրդի համար, այլ ոչ թե ձգտում եք իշխանության: Պարզից էլ պարզ է, դուք վերջին հաշվով թքած ունեք ժողովրդի վրա, ձեր նախկինում ասածների վրա, ձեր նպատակը կերակրատաշտին մոտենալն է կամ իշխանությունը վերցնելը ինչ գնով էլ լինի...
Իսկ ժողովո՞ւրդը: Դե ժողովուրդը, մենք՝ հայերս, սովորել ենք «քցվել» կամ «քցել», դա արդեն մեզանում ազգային առանձնահատկություն է դառնում...
Ողջ եղե՛ք քցվածներ...»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan