Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀԱԿ-ին 44 ստորագրություն է անհրաժեշտ

ՀԱԿ-ին 44 ստորագրություն է անհրաժեշտ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱԿ-ին 44 ստորագրություն է անհրաժեշտ

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀԱԿ համակարգողը հայտարարել է, թե ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար պատրաստվում են ստորագրահավաք սկսել: Հիմնական նպատակը «Ընտրական օրենսգրքում», «Բնակության պետական ռեգիստրի» մասին օրենքում և Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի քննարկումն է: Մի կողմից տրամաբանական է, որ ՀԱԿ-ը, որը երկար ժամանակ խոսում էր ԸՕ-ի և ռեգիստրի մասին օրենքի վերաբերյալ ունեցած իր վերապահումների մասին, պետք է նման նախաձեռնությամբ հանդես գար, սակայն… Ինչո՞ւ ՀԱԿ-ը իր համար կենսական նշանակություն ունեցող փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես չէր գալիս սեպտեմբերին, հոկտեմբերին… Ինչո՞ւ է նման նախաձեռնության մասին հայտարարում հերթական քառօրյայի միայն վերջին օրը: Ինչևէ, ՀԱԿ-ին անհրաժեշտ է 44 ստորագրությունը, իսկ ՀԱԿ համակարգողը արդեն իսկ մտահոգված նշել է, թե ՀՀԿ-ի «պատճառով» իրենք միգուցե չկարողանան 44 ստորագրություն հավաքել (ՀՀԿ-ն ներկայումս ունի 68 պատգամավոր): Եթե հանենք նաև Ռուբեն Հայրապետյանին (1-ին ընտրատարածքում դեռ նոր ընտրություններ տեղի չեն ունեցել) և ՕԵԿ 6 պատգամավորներին, ապա 56 պոտենցիալ պատգամավոր կարող է ստորագրել ՀԱԿ նախաձեռնության տակ: Այնպես որ, առանց ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի էլ ՀԱԿ-ը իրական հնարավորություն ունի 44 ստորագրություն ապահովել: Այլ խնդիր է, որ ՀԱԿ-ը ուղղակի համոզված չէ, որ իր հետ ակտիվ կոնսուլտացիաների մեջ գտնվողները «ժամանակ կգտնեն» կամ «երկրում կգտնվեն» մասնակցելու ստորագրահավաքին»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan