Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քաղաքագետ. ՀԱԿ-ը բառիս բուն իմաստով դեռ ասելիք չունի

Քաղաքագետ. ՀԱԿ-ը բառիս բուն իմաստով դեռ ասելիք չունի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքագետ. ՀԱԿ-ը բառիս բուն իմաստով դեռ ասելիք չունի

Տիգրան Աբաամյանը Facebook-ի իր էջում գրում է, որ Հայ ազգային կոնգրեսը կարողացել է 44 ստորագրություն հավաքել, իսկ օրենսդրության համաձայն հենց այդքան ստորագրություն է անհրաժեշտ արտահերթ նիստ հրավիրելու համար:
«Օրակարգում՝ ԸՕ-ի, ՔՕ-ի և «Բնակության պետական ռեգիստրի» մասին օրենքում հնարավոր փոփոխություններն են: Նկատի ունենալով, որ ՀՀԿ-ն+ՕԵԿ-ը դեմ են լինելու այդ փաթեթին, ապա այսօր էլ կարելի է ասել, որ ՀԱԿ-ն իր խնդիրը չի կատարի (նույնիսկ քվորում ապահովելու հետ կապված խնդիր կառաջանա): Կարծում եմ՝ ՀԱԿ-ում այս մասին լավ գիտեն. այդ դեպքում, ինչո՞ւ է ՀԱԿ-ը հենց այս պահին այդ հարցը բարձրացնում: Նախագահական ընտրություններից առաջ, երբ ՀԱԿ բառիս բուն իմաստով դեռ ասելիք չունի (դեռևս չի հայտնել, թե ում է առաջադրելու կամ աջակցելու) սա լավ առիթ է ոչ միայն հիշեցնելու իր մասին, այլ ակտիվության ֆոն ապահովելու համար: Սա նաև միջոց է՝ ինչ-որ ձևով հակազդելու իր ուղղությամբ վերջին շրջանում հնչող քննադատություններին, հնարավորություն գոնե այդ ֆռոնտում հանդես գալ որպես «նախաձեռնողի», այլ ոչ թե «սատարողի» դիրքերից»,- գրել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan