Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երեւանում մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը զիջում է միջազգային նորմերին

Երեւանում մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը զիջում է միջազգային նորմերին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երեւանում մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը զիջում է միջազգային նորմերին

Երեւան քաղաքի կանաչ տնկարկները 2015թ. կազմել են 6758.5 հա: Յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմել է 7,6 քմ, որը դեռ զիջում է միջազգային նորմերին, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

Համաձայն Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ նվազագույն առողջ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ է մեկ բնակչին բաժին ընկնող առնվազն 9 քմ կանաչ տարածք, իսկ ցանկալի, օպտիմալ մակարդակը համարվում է 50 քմ/մարդ:

Այս մասին նշված է Երեւանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախնական ռազմավարական գնահատման հայտում, որը ներկայացված է բնապահպանական փորձաքննության:

Մինչեւ 2020 թվականը նախատեսվում է Երեւանում 1300 հեկտարով ավելացնել կանաչ տարածքները։ Կանաչապատման մեծածավալ աշխատանքներ նախատեսված են Դալմայի այգիներում՝ 256 հեկտար, ինչպես նաեւ Հրազդանի կիրճում։ Նոր կանաչ տարածքներ են նախատեսվում ստեղծել Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջաններում։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan