Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պատմական Խարբերդում հին հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ավտոկայանատեղի (լուսանկարներ)

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատմական Խարբերդում հին հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ավտոկայանատեղի (լուսանկարներ)

Թուրքիայի Մարդին քաղաքում 200 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը: 

Ի դեպ, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում: Ցեղասպանությանը հաջորդած շրջանում մի քանի տարի եկեղեցու տարածքն օգտագործվել է նաև որպես ալյուրի արտադրամաս, ինչից հետո մատնվել է անտերության:

Ավտոկայանատեղիի սեփականատեր Չոշքուն Դուրանը դեռևս անցյալ տարի հայտնել է եկեղեցու տարածքում հյուրանոց կառուցելու մտադրության մասին, ինչի համար արդեն ստացել է իշխանությունների թույլտվությունը: 

Նշենք, որ մինչ ցեղասպանությունը Խարբերդն ունեցել է մոտ 50 հայկական գյուղ, որոնք բավականին բազմամարդ էին և ունեին միջինը 1000 բնակիչ:

Խարբերդի գլխավոր տեսարժան վայր համարվում է հին բերդը: Այն ժամանակին կառուցվել է հայերի կողմից և հենց այստեղից էլ ծագել է գավառի անունը՝ Խար-բերդ:

Գավառի կենտրոնը՝ Էլյազըղ քաղաքը, որի անունով այսօր կոչվում է նաև ամբողջ գավառը, կառուցվել է ավելի ուշ: Ներկայում քաղաքը բաժանվում է երկու մասի՝ հին ու նոր:

Հին քաղաքը, որի մեջ մտնում է նաև պատմական բերդը, կոչվում է Հարփութ: Դա շրջանի քրդական անունն է, որը, ինչպես երևում է, Խարբերդ անվան աղավաղված տարբերակն է: Իսկ հին հայկական անունն այսօր ամբողջովին դուրս է մղված և չի հիշատակվում առհասարակ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
27Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan