Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԲՀԿ-ականների ցանկացած «պարզաբանում» ավելի վատ դրության մեջ է գցում հենց ԲՀԿ-ականներին

ԲՀԿ-ականների ցանկացած «պարզաբանում» ավելի վատ դրության մեջ է գցում հենց  ԲՀԿ-ականներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԲՀԿ-ականների ցանկացած «պարզաբանում» ավելի վատ դրության մեջ է գցում հենց ԲՀԿ-ականներին

Քաքաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուին սատարելու մասին Սամվել Բալասանյանի հայտարարությանը: Քաղաքագետը գրել է.
«Խնդիրը ոչ այնքան նրանում է, որ ԲՀԿ-ն կամ նրա տարածքային կառույցը որոշում են ընդունել 35-րդ ընտրատարածքում պաշտպանել ՀՀԿ-ի թեկնածուին, այլ նրանում, որ իրենց պարզաբանումներով վերջնականապես խեղաթյուրում են հարցի ողջ էությունը: Սկսենք նրանից, որ ԲՀԿ-ն երբեք չի էլ ասել, որ հրաժարվում է ՀՀԿ-ի հետ որևէ կարգի համագործացությունից, նույնիսկ ԱԺ-ում շատ ժամանակ իր «լռությամբ» աջակցում է ՀՀԿ-ին: Սակայն անհեթեթ է հնչում, երբ ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարում է, թե դա մարզային կառույցի մակարդակով լուծվելիք խնդիր էր, մանավանդ, երբ առջևում նախագահական ընտրություններ են, իսկ ԲՀԿ-ն դեռ «կոնսուլտացիաների» մեջ է: Նկատենք, որ Գյումրիի քաղաքապետը նաև կուսակցության փոխնախագահն է ու իր որոշման մասին բավականին հստակ արտահայտվել էր, այդ տեսանկունից ԲՀԿ-ականների ցանկացած «պարզաբանում» ավելի վատ դրության մեջ է գցում հենց իրենց` ԲՀԿ-ականներին (ՀԱԿ-ի ականջը կանչի): Սա նաև հստակ մեսիջ է առ այն, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև կամուրջները դեռևս այրված չեն»:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan