Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Տարոն Մարգարյանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Լևոն Մանուկյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք բաց նամակ' ուղղված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Հարգելի Տարոն Մարգարյան
Երևան քաղաքի խնդիրների լուծմանը ուղղված' «Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011» նորար գաղափարների և նախագծերի մրցույթ-փառատոնին մեր թիմի կողմից ներկայացվեց «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ» լուծումը, որը «Մայքրոսոֆթ հենքով ստեղծված լավագույն նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց: Մրցույթից հետո բազմիցս հանդիպել ենք «Երևան Քաղաքի Կառավարման Տեխնոլոգիաների Կենտրոն» ՓԲԸ-ի հետ, քննարկել համագործակցության հնարավորությունը: Հանդիպումների ընթացքում ավելի մանրամասնորեն ներկայացրեցինք «Ինտերակտիվ հարթակը» ու առաջարկեցինք այն անվճար տեղադրել Հյուսիսային պողոտայում, սակայն, չնայած նախնական պայմանավորվածության, ոչ մի արձագանք չստացանք:
Իսկ օրեր առաջ մեզ համար անակնկալ կերպով «Ինտերակտիվ հարթակը» տեսանք տեղադրված Հյուսիսային պողոտայում, որը իրականացրել է «Երևան Քաղաքի Կառավարման Տեխնոլոգիաների Կենտրոն» ՓԲԸ-ն: Կարծում եմ, որ նման մոտեցումը չի համապատասխանում նորարարական գաղափարների մրցույթի գաղափարախոսությանը և չի կարող ոգեշնչել երիտասարդներին հանդես գալու նորար լուծումներով և նախագծերով, որոնք կարող են դրական փոփոխություն մտցնել քաղաքի կյանքում:»

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan