Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Ժամանակ». ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումն ի նպաստ իշխանության

«Ժամանակ». ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումն ի նպաստ իշխանության
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ժամանակ». ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումն ի նպաստ իշխանության

«ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը խիստ ձեռնտու է եղել Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող իշխանությանը։ Բանն այն է, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումի առկայությունը մանդատների բաժանումը, նոր խորհրդարանի ձևավորումն ու լիազորությունների ստանձնումը հետաձգում է երկու շաբաթով։

Այդ ընթացքում իշխանությունը Երևան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ու առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնարարել է աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տ. Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար: Եթե ՍԴ-ն հենց ապրիլի 25-ին հրապարակի ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ իր որոշումը, ապա նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 11-ին՝ հինգշաբթի, բայց եթե այն ոչ թե սահմանված 14-օրյա ժամկետում, այլ մի քանի օր ուշ տեղի ունենա, ապա ԱԺ VI գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից 4 օր հետո:

Ամենայն հավանականությամբ, հենց երկրորդ տարբերակը կգործի, որ մանդատների բաշխումը հետևի քաղաքապետի ընտրություններին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan