Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մինչև աշնանային էտի մեկնարկը Բննախն իրավական լուծում կտա ծառերի էտի խնդրին

Մինչև աշնանային էտի մեկնարկը Բննախն իրավական լուծում կտա ծառերի էտի խնդրին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մինչև աշնանային էտի մեկնարկը Բննախն իրավական լուծում կտա ծառերի էտի խնդրին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ գերատեսչությունում մեկնարկել են ծառերի էտը նորմատիվ իրավական ակտերով կանոնակարգելու աշխատանքները: Գրում է tert.am-ը:

Ինչպես տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսված միջոցառումների շրջանակում նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել քննարկում ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Հայանտառ» և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների մասնակցությամբ:

Խաչիկ Հակոբյանը, շեշտելով հասարակության մոտ պարբերաբար քննարկումների առիթ դարձած` համայնքներում կատարվող ծառերի էտի խնդիրը, առաջարկել է վերանայել «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2008 թ. թիվ 1318-Ն որոշումը և առանձին հավելվածով կանոնակարգել յուրաքանչյուր ծառի առանձնահատկություններից բխող էտի և խնամքի չափորոշիչները ու պահանջները:

Մասնագիտական քննարկման ժամանակ առաջարկվել է փաստաթուղթը մշակելիս հաշվի առնել նաև ծառերի տեղադիրքը, հանրապետության տարբեր համայքներին բնորոշ կլիմայի առանձնահատկությունները:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan