Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում մշակվում է գլոբալ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման ծրագիր՝ Կանաչ կլիմայի հիմնադրամին ներկայացնելու համար

Հայաստանում մշակվում է գլոբալ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման ծրագիր՝ Կանաչ կլիմայի հիմնադրամին ներկայացնելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում մշակվում է գլոբալ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման ծրագիր՝ Կանաչ կլիմայի հիմնադրամին ներկայացնելու համար

Հայաստանում գլոբալ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման նպատակով քննարկումների և առաջարկությունների միջոցով կմշակվի ծրագրային առաջարկ, որը կներկայացվի Կանաչ կլիմայի հիմնադրամի ուշադրությանը:

Այդ նպատակով այսօր՝ հունիսի 23-ին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության հայաստանյան կազմակերպությունը հրավիրել է աշխատաժողով, որին մասնակցում են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների փոխնախարարները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը աջակցում է երկրներին կլիմայի փոփոխության հետևանքներին արձագանքելու հարցում՝ տրամադրելով տեխնիկական ուղեցույցներ, տեղեկատվություն և այլ միջոցներ:«Սա առիթ է համընդհանուր կերպով քննարկելու կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի արտադրական լանդշաֆտների դիմադրողականության և էկոհամակարգի ֆունկցիաների հզորացման հարցերը: Կանաչ կլիմային ներկայացվելիք հայեցակարգում ակնկալում ենք այնպիսի հարցերի ընդգրկում, ինչպիսիք են՝ Հայաստանում անտառապատ տարածքների էական ավելացումը, անտառային տնտեսության քաղաքականության ինտեգրումը անտառամերձ գյուղական համայնքների ագրոբիզնեսի զարգացման գործում և այլն»,- ընդգծեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը :Գրում է Tert.am-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan