Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ի՞նչ է փոխվելու 2018 թվականին Հայաստանում։ Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, մյուս կարևոր պաշտոնները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու։ Մենք շարունակելու ենք մնալ ռուսական ազդեցության գոտո՞ւմ, թե՞ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը, ըստ նախատրամադրվածության՝ աշնանը, փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը։

Այս և բազում այլ հարցեր են այսօր թևածում օդում։ Հարցեր, որոնց պատասխանները կամ չկան, կամ աղոտ են։ Պատճառը մասամբ այն է, որ դրանց որոշ մասի պատասխանները մեզնից չեն կախված, այլ աշխարհաքաղաքական իրողություններից, դեպքերի ընթացքից ու աստղերի դասավորությունից։ Բայց կան հարցեր, որ մեր որոշումների տիրույթում են։ Սակայն անգամ այդ հարցերում առայժմ որոշակիություն չկա։ Ինչո՞ւ։

Ի վերջո, ի՞նչն է խանգարում իշխող ուժին, որը չի զլանում տեղի-անտեղի հայտարարելու, որ ստացել է հասարակության ճնշող մեծամասնության քվեն եւ մինչեւ 2022 թվականն անխախտ է մեր լեռների պես, հայտարարել՝ 2018 թվականին ովքեր են լինելու իր վարչապետն ու փոխվարչապետները, իր նախագահը, անվտանգության խորհրդի իր ղեկավարը, որքանով է հարատեւ այսօր գործող պաշտոնյաների՝ Կարեն Կարապետյանի, Արա Բաբլոյանի, մյուսների պաշտոնավարումը։ Երեկ իշխանական խոհանոցին ծանոթ զրուցակիցս օրիգինալ բացատրություն տվեց այս մեծ «լռությանը»․ «Պատկերացնո՞ւմ ես՝ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ 2018-ից հետո ինքը չի լինելու երկրի ղեկին, վարչապետն էլ լինելու է Կարեն Կարապետյանը։ Հենց հայտարարության օրը նա պետք է հրաժեշտ տա ու գնա տուն՝ ոչ մեկն այլեւս չի ենթարկվի, իշխանական բուրգը հաշված ժամերի ընթացքում կքանդվի, կսկսվի իրարանցում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan