Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իշխանի պաշարների վերականգնման նպատակով «Սևանի իշխան» ՓԲԸ–ին 21,8 հեկտար հողամաս կհատկացվի

Իշխանի պաշարների վերականգնման նպատակով «Սևանի իշխան» ՓԲԸ–ին 21,8 հեկտար հողամաս կհատկացվի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իշխանի պաշարների վերականգնման նպատակով «Սևանի իշխան» ՓԲԸ–ին 21,8 հեկտար հողամաս կհատկացվի

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Հայտնում է Tert.am-ը:

Այսպիսով` Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի վարչական սահմաններում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 21,8 հեկտար հողամաս։

Նախարարն ասաց, որ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով կստեղծվի մանրաձկների բացթողնման և վայրի պոպուլյացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն (բազա), որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը, սկսած մանրաձկան բացթողումից մինչև մայրական վտառի վերադարձ և մանրաձկան վերարտադրություն, որի արդյունքում այդ աշխատանքները կնպաստեն Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan