Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ բնապահպանության փոխնախարարն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալին

ՀՀ բնապահպանության փոխնախարարն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ բնապահպանության փոխնախարարն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալին

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի Փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը վերահսկող հանձնախմբի նիստի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես շեշտադրվել են Փոխըմբռնման հուշագրի կետերով նախանշված գործողություններն ու դրանց իրականացման ժամկետները: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստաթղթի շրջանակներում իրանական կողմն անդրադարձել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Արաքս գետի աղտոտման խնդրին և կեղտաջրերի շրջանառու փակ համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերվող հարցերին։

Times.am-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև էկոհամակարգային ծառայությունների միջազգային ընդունված փորձին, ինչպես նաև քննարկել են Փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքում միջագային դոնոր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan